Լոռիում տեղացած կարկուտը սպիտակ շերտով է ծածկել տների տանիքներն ու ճանապարհները (Ֆոտո)

Լոռու մարզում այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 12-ի սահմանում կարկուտ է տեղացել Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններում եւ Վանաձոր քաղաքում:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարկուտն այնքան առատ է եղել, որ Վանաձորի որոշ թաղամասերում ճանապարհներն ու տանիքները կարկուտի հաստ սպիտակ շերտով են պատվել:

Համապատասխան մասնագետներն այս պահին ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու կարկուտի հասցրած վնասի չափը:

Նշենք, որ վերջին 10 օրերին կարկուտը Լոռիում բավական լուրջ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին:

Նշենք, որ այսօր կարկուտ է տեղացել նաեւ Արագածոտնի գյուղերում:

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում