Գառնեցիները պատրաստ են փակել Գառնի-Երեւան խմելու ջրագիծը, եթե կառավարությունը չդադարեցնի Քաղցրաշենի ծրագիրը
Գառնեցիները հենց նոր հանդես եկան հայտարարությամբ: Նրանք հայտարարեցին, որ կփակեն Գառնի-Երեւան ավտոճանապարհը մինչեւ ուշ երեկո: Եթե կառավարությունը չդադարեցնի Քաղցրաշենի ծրագրի իրականացումը, ապա նրանք պատրաստ են էլ ավելի կոշտ գործողությունների՝ կփակեն Գառնի-Երեւան խմելու ջրագիծը:
Հիշեցնենք, որ Գառնի-Երեւան ավտոճանապարհը գառնեցիները փակել են առավոտյան ժամը 10:15-ից:
