Կիպրոս. ՀՀ Բույսեր

Կիպրոս կամ սրնգենի (լատ.՝ Ligustrum), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Տերևները պարզ են, հակադիր, լայն նշտարաձև։ Ծաղիկները երկսեռ են, սպիտակ, բուրավետ։ Ծաղկաբույլը հուրան է կամ ողկույզ։ Պտուղը կլոր է, հատապտղանման կորիզապտուղ, կապույտ, մանուշակագույն, կանաչ, սև երանգներով։

Հայտնի 40 տեսակներն աճում են Արևելյան կիսագնդի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ Սովորական Կիպրոսը (L. vulgare) տարածված է նաև Հայաստանում։

Տերևաթափ կամ կիսաձմռականաչ թուփ է, 2-5 մ բարձրությամբ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և երկար ժամանակ մնում թփի վրա։ Աճում է ամենուրեք, թփուտների մեջ, անտառների եզրին։

Մշակության մեջ օգտագործվում է կենդանի ցանկապատեր ստեղծելու համար։ Բազմացվում է սերմերով, կտրոններով։ Հայաստանի Հանրապետության Իջևանի, Նոյեմբերյանի շրջաններում մշակության մեջ հանդիպում են նաև փայլուն Կիպրոսի (L. lucidum) և ճապոնական Կիպրոսի (Լ. japonium) մշտադալար տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում