Այծացախակեռաս. ՀՀ Բույսեր
Այծացախակեռաս կամ այծատերև (լատ.՝ Lonícera caprifólium), ցեղն ընդգրկում է մոտ 200 տեսակ, որոնք ունեն ամենատարբեր կենսաէկոլոգիական առանձնահատկություններ և տարածվածություն։
Ստուգաբանություն
Տեսակների «caprifolium» անվանումը ծագել է լատ.՝ capra - այծ և folium տերև բառերից։
Կենսաբանական նկարագիր
Փաթաթվող թուփ է։ Տերևները էլիպսաձև են, խոշար, կլոր և փայլուն, կապտականաչ, նստադիր, հակադիր դասավորված։ Ծաղիկները սպիտակ են, աստիճանաբար դեղնում են, բուրումնավետ են։
Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Հատապտուղները նարնջակարմրավուն են։
Նշանակություն
Բարձր գեղազարդիչ է, օգտագործվում է ուղղաձիգ կանաչապատման մեջ։ Որպես դեկորատիվ բույս օգտագործվում է տաղավարները, կամարները կանաչապատելու համար։
Տարածում
Աճում է Կովկասում, Ղրիմում և Հարավային Եվրոպայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջանների ստորին անտառային գոտում՝ մինչև 1500-1600 մ բարձրությունները։ Մագլցում է ծառերին կամ փռվում հողի մակերեսին։