Ոսկեշիվ. ՀՀ Բույսեր

Ամրենի , (լատ.՝ Soliago), ոսկեփունջ, պատկանում է բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի հազվադեպ կիսաթփերի ցեղ։ Դեղին ծաղիկներով զամբյուղները հավաքված են ընդհանուր հուրանաձև ծաղկաբույլերում։ Հայտնի է ոսկեշիվի շուրջ 120 (նախկին ԽՍՀՄ-ում՝ 17, Հայաստանում՝ 3) տեսակ՝ տարածված գլխավորապես Ամերիկայում, ինչպես նաև Եվրասիայում։

Կենսաբանական նկարագիր

Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում։ Մշակության մեջ գլխավորապես տարածված է կանադական ամրենին (S.canadensis L.), որի բարձրությունը հասնում է 1,0-2,0-մ. ծաղիկները շատ մանր են, միասին խմբված կազմում են հուրանավոր ծաղկաբույլեր, որոնք կտրված վիճակում ջրի մեջ դիմանում են 10-14 օր։

Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Ծաղիկը մեղրատու է, ունի թեթև բուրմունք։ Բույսը լուսասեր է, պետք է տնկել արևոտ հողամասերում, սննդանյութերով հարուստ, բերրի հողերում, բույսը բույսից 0,6-1,0 հեռավորության վրա։ Պահանջում է չափավոր ոռոգում։

Մշակություն

Մշակության մեջ հաճախ հանդիպում է նաև Շորտի ամրենին (S.Shortu Hort.), որի բարձրությունը հասնում է 16 սմ-ի։ Ծաղկում է դեղնագույն ծաղիկներով՝ հուլիս ամսից։ Ծաղկաբույլերը խոշոր են, հուրանավոր։ Սովորական ամրենու կարճահասակ այլատեսակը (S.virgaurea nana.L) նույնպես հաճախ է հանդիպում։ Բարձրությունը հասնում է 40 սմ-ի, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, դեղնականաչ ծաղիկներով։ Նշված երկու տեսակների ծաղիկները նույնպես մեղրատու են և արձակում են թեթև բուրմունք։

Հայաստանում

Հայաստանում հատկապես մեծ տարածում ունի սովորական ամրենի (S․ virgaurea), իսկ ալպյան և ենթալպյան մարգագետիններում հազվադեպ հանդիպում է զուտ տեղական տեսակը՝ հայկական ոսկեշիվ (լատ.՝ S․ armena)։

Մշակում

Բազմացվում է թփերի բաժանումով՝ վաղ գարնանը, 3-4 տարն մեկ անգամ, քանի որ թփի ուժեղ աճման հետևանքով հողը ուժասպառ է լինում։ Հեշտությամբ բազմանում է նաև կտորններով ու սերմերով։ Կտորներով բազմացվում է նույն ձևով, ինչպես նաև բոցենին։ Սերմերով բազմացնելիս ցանկը անհրաժեշտ է կատարել վաղ գարնանը, ջերմատներում՝ կավաթասերի մեջ։ Սերմերը շատ մանր են, ուստի անհրաժեշտ է ծածկել խիստ բարակ ավազաշերտով և ջրել միայն կավաթասի մինչև շուրթերը իջեցնելով ջրի մեջ։

Կիրառում

Օգտագործվում է զբոսայգիներում, պուրակներում, ծաղկային զանազան ձևավորումներում, կազմելով դեկորատիվ խմբավորումներում։ Առանձնապես գեղեցիկ է մարգախոտի կանաչ ֆոնի վրա որպես առանձնյակ, ցանկապատերի մոտ, թփերի առաջ և այլն։ Մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու համար։ Ոսկեշիվի ամերիկյան որոշ տեսակներ կաուչուկ են պարունակում։ Բազմաթիվ տեսակներ օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում