Հիբիսկուս սիրիական. ՀՀ Բույսեր

Հիբիսկուս սիրիական (լատ.՝ Hibiscus syriacus ), տուղտազգիներից սերված խոշոր թուփ։

Նկարագիր
5-6 մ բարձություն ունեցով տերևաթափ թուփ է, որն ունի ճաճքած կեղև, երիտասարդ ընձյուղներ, ձվաձև տերևաթիթեղ։ Ունի բավականին խոշոր ծաղիկներ, որոնք տեղավորված են լինում տերևածոցերում։ Ծաղիկները ծիրանավարդագույն են։ Պտուղ-տուփիկը ձվաձև է 2-2,7 սմ բարձրությամբ։ Տերևները ձվաձև են կամ շեղանկյուն - ձվաձև։ Ծաղիկները մեկական են, գտնվում են տերևածոցերում։ Ծաղկի պսակը լայն զանգականման է, վարդածիրանագույն կամ բաց մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ, կենտրոնում մուգ խալով։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, պտուղները հասունանում են սեպտեմբեր - հոկտեմբերին։ Երկարատև ծաղկող, բարձր գեղազարդ թփատեսակ է, որը մեր հանրապետության պայմաններում, սեզոնի երկրորդ մասում զգալիորեն լրացնում է ծաղկող բուսատեսակների պակասը։

Տարածումը
Տարածված Է Չինաստանում, Հնդկաստանում և Փոքր Ասիայում։ Աճում է ծովի մակերևույթից 1200-1400 մ բարձրության վրա։ Բավականին ջերմասեր է, խիստ ցրտահարվում է։ Չոր հողերում և երաշտի դեպքում ոռոգում է պահանջում։ Թել են ստանում բնի կեղևից, իսկ թուղթ` բնափայտից։

Բնական պայմաններում տարածված է Չինաստանում և Հնդկաստանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում լավ է հարմարված հատկապես ցածրադիր վայրերում՝ մինչև 1200 - 1400 մ բարձրության կանաչ տնկարկներում։ Հողի նկատմամբ պահանջկոտ է, գերադասում է փուխր, ջրաթափանց և օդաթափանց, սննդանյութերով հարուստ հողերը։ Ջերմասեր է և չորադիմացկուն, լուսասեր է։ Սիրիաական բաղրջուկն ունի բազմաթիվ պարտիզային ձևեր և սորտեր, որոնք աճեցվում են համեմատաբար տաք և ցածրադիր վայրերում։ Դրանք միմյանցից տարբերվում են ծաղիկների գունավորմամբ։ Դրանք միմյանցից տարբերվում են ծաղիկների գունավորմամբ, լիաթերթիկությամբ և այլ հատկանիշներով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում