Ալոնսոա. ՀՀ Բույսեր

Ալոնսոա (լատ.՝ Alonsoa) խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ցեղ է, որն ունի մոտ 13 տեսակ, շատ տեսակներ օգտագործվում են որպես դեկորատիվ բույսեր։

Անվանման ստւգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեղի անվանումը ծագել է իսպանացի պաշտոնյա Ալոնսո Զանոնիի պատվին, ով ծառայում էր Բոգոտայում[2]։

Բուսաբանական նկարագրությունը

Ալոնսոաները բազմամյա բույսեր են։ Ցողունը նեղ է, լայնակի կտրվածքը՝ քառանկյուն, տերևները հանդիպում են հակադիր դասավորվածությմաբ կամ տերևաբույլային տեսքով։

Արեալը

Աճում է քարքարոտ ժայռաբեկորների վրա, արևադարձային թփուտներում և Հարավային Ամերիկայի մերձարևադարձային շրջաններում։

Տնտեսական նշանակությունը և կիրառությունը

Խաղաղ կլիմայի պայմաններում օգտագործվում են այգիներում, որպես դեկորատիվ բույսեր, բաց գրունտի վրա, որպես միամյա բույսեր, ինչպես նաև պատշգամբային կանաչատարածքներում։

Բույսի աճեցումը

Ցան։ Ջերմոցներում աճեցրած ծլերը մայիսի վերջին տնկվում են արևահայաց և լավ փխրեցված հողում։

Խնամք։ Աճի շրջանում առատորեն ջրում են, ամիսը մեկ անգամ հարստացնում են կոմպլեքսային պարարտանյութով, ձմռան քիչ են ջրում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում