Բաղեղ. ՀՀ Բույսեր
Բաղեղ (լատ.՝ Hédera), արալիազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բաղեղ սովորական (H.helix)։
Ձևաբանություն
Փաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է։ Ցողունի բարձր, մինչև 20 մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց։ Տերևները բազմաձև են, հերթադիր, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գնդաձև ողկույզ է, ծաղիկները՝ մանր, կանաչադեղնավուն։ Ծաղկում է աշնանը։ Պտուղը հատապըտղանման է, կլոր, կապտասև, սերմերը՝ ձվաձև, եռակող։ Պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ։
Տարածվածությունը Հայաստանում
Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի կաղնու-հաճարենու, բոխու խառնանտառներում, գետափերին, ծառերի վրա։