Անանուխ երկարատերև. ՀՀ Բույսեր
Անանուխ երկարատերև (լատ.՝ Méntha longifólia), պատկանում է խուլեղինջազգիների ընտանիքին, երկշաքիլավոր բազմամյա մոլախոտ է։ Սերմից ծլած բույսը առաջացնում է կարճ ցողունային ճյուղավորումներ։ Առաջին տարվա աշնանը կազմում են վարդանման խմբավորում, իսկ հաջորդ տարվա գարնանը շարունակում են արմատապալարային ճյուղավորումները։ Ծաղկի ցողունը հասնում է մինչև 40 սմ բարձրության։ Պտուղը քառասերմ է, հասունանալիս սերմերը հեշտությամբ թափվում են և աղտոտում են հողը։
Տարածում
Հիմնականում տարածված է հյուսիսիային Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայի հյուսիսում։