Խմրախոտ. ՀՀ Բույսեր
Խմրախոտ (լատ.՝ Anthoxanthum), ճոմել, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածվածություն
Բուսաբանական նկարազարդում ըստ «Bilder ur Nordens Flora» գրքի, 1917-1926
Հայտնի է 4, Հայաստանի հանրապետությունում՝ 1 տեսակ՝ բուրավետ խմրախոտ (լատ.՝ A. odoratum)։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, բացատներում, թփուտներում, հազվադեպ՝ անտառներում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է, հարթ, բարձրությունը՝ 10-15 սմ։ Տերևները գծաձև են՝ թավոտ եզրերով։ Ծաղկաբույլը հասկանման է, հասկիկները՝ դեղնականաչավուն կամ գորշ դարչնավուն։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը հատիկ է։
Նշանակություն և կիրառում
Սովորական պտուղը՝ առանց պատյանի, և սերմը խնկեղեգ խմրախոտը պարունակում է կումարինալդեհիդ. օգտագործվում է սննդի արտադրության մեջ, իսկ խնկախոտի պատրաստուկները՝ ժողովրդական բժշկության մեջ՝ տուբերկուլոզի, մրսածության, անքնության և այլ հիվանդությունների ժամանակ։
Դասակարգում
Խմրախոտ բույսերի դասը ընդգրկում է Poeae ցեղը, ենթաընտանիք (Pooideae), ընտանիք հացազգիներ (Poaceae), կարգ հացածաղկավորներ (Poales):