Մեդեոլա. ՀՀ Բույսեր
Մեդեոլա , (լատ.՝ Medeola) պատկանում է շուշանազգիների ընտանիքին։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդոլան (M.asparagoides Willd.) իր արմատների վրա կրում է փոքրիկ պալարիկների նման կոճղարմատներ, որոնք շատ նման են ծնեբեկ շպրենգերիի պալարիկներին։ Ցողուներ երկարությունը հասնում է մի քանի մետրի։ Տերևները համեմատաբար ավելի խոշոր են, քան նշված ծնեբեկինը։ Արձակում են դուրեկան բուրմունք։
Մշակում
Մեդեոլան բազմանում է սերմերով կոճղարմատներով։ Ցանկը կատարվում է հունվար-փետրվար ամիսներին՝ ջերմատներում կավաթասերի մեջ։ Չնայած որ սերմերը շատ ամուր են այնուամենայնիվ 20-25° ջերմության պայմաններում ծլում են 14-15 օրվա ընթացքում։
Ծլած բուսակները պետք է սկզբում նախասածիլելել (մեկակական հատ) 5-6 սմ թաղարների մեջ, որից հետո տեղափոխել 10-11 սմ-ի մեջ, վերջում պետք է վերատնկել թաղարների մեջ հետևյալ հողախառնուրդում. տերևահող՝ 2 մաս, ճմահող՝ 1 մաս և ավազ ½ մաս։
Սենյակային պայմաններում ամառ ժամանակ բույսերը պետք է փոխադրել պատշգամբ, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ Ջուրը տրվում է առատ և օրը մի քանի անգամ։ Աշնանը տերևաթափից հետո բույսը պետք է թաղարներով տեղափոխել նկուղ և պահել ավազաշերտի մեջ 0+5° ջերմության պայմաններում։ Գարնանը բույսերը փոխադրելով բնակարան, պետք է վերատնկել նույն չափի թաղարների մեջ, տալով թարմ, նոր պատրաստած հող.այդ ժամանակ կատարվում է նաև կոճղարմատների բաժանում՝ վեգետատիվ բազմացում։
Օգտագործում
Սենյակային պայմաններում օգտագործվում է որպես փաթատվող բույս։ Բույսերի երկար ցողունները նախորոք կապված լարաններին փաթատվելով (լուսամուտների կողեր և այլն) ստեղծում են կենդանի դրասանգներ (գիրլյանդ)։