Սածիլ. ՀՀ Բույսեր
Սածիլ Մատղաշ բույսեր, որոնք սովորաբար աճեցնում են ծածկած գրունտում և ապա սածիլում մշտական տեղում։ Օգտագործվում է բանջարաբուծության, պտղաբուծության, ծաղկաբուծության, անտառաբուծության մեջ, ինչպես նաև մի քանի բույսերի մշակման ժամանակ։ Առավել տարածված է բանջարաբուծության մեջ։ Սածիլումը (սածիլման մեթոդ) հնարավորություն է տալիս կրճատել բույսերի վեգետացիայի շրջանը բաց գրունտում, կարճատև ամառ ունեցող գոտիներում աճեցնել երկար վեգետացիայի շրջան ունեցող արժեքավոր կուլտուրաներ և սորտեր, նտանալ բանջարեղենի վաղ բերք, տնտեսել ցանքանյութը (սածիլելիս 3—5 անգամ քիչ սերմ է պահանջվում, քան գրունտում ցանելու դեպքում)։ Բաց գրունտի համար սածիլները աճեցնում են ջերմոցներում, տաքացվող թաղանթապատ ջերմատներում, սածիլանոցներում, թունելային և քանդովի-փոխադրական թաղանթապատ կառույցներում։ Փակ գրունտի համար (ձմեռային և գարնանային ջերմատներում) սածիլները աճեցնում են թաղարներում (10X10 կամ 12x12 սմ), դարակավոր և գրունտային ձմեռային ջերմատներում։ Հունվար-փետրվար ամիսներին ջերմատներում աճեցվող սածիլների համար կիրառվում է լրացուցիչ էլեկտրական ճառագայթում։ Այս դեպքում արագանում է արտադրանքի ստացումը 7—15 օրով, բարձրանում բերքատվությունը՝ վարունգինը՝ 15—20, լոլիկինը՝ 20—30%-ով։ Մարտ-ապրիլ ամիսներին թաղանթապատ և ապակեպատ ջերմատներում տնկելու համար սածիլներն աճեցնում են թաղարներում (8x8 կամ 10Х10 սմ)Հառանց լրացուցիչ ճառագայթման։ Վարունգի,դդմիկի, վաղ սպիտակագլուխ կաղամբի, ծաղկակաղամբի, սմբուկի, տաքդեղի և բոստանային բույսերի սերմերը ցանում են թաղարներում, լոլիկինը և սալպթինը՝ սկզբում ցանքի արկղերում, իսկ առաջին իսկական տերևի փուլում՝ վերատնկում (սածիլում) են թաղարներում։ Միջահաս և ուշահաս կաղամբի սորտերի, նեխուրի, սոխի սածիլները աճեցնում են առանց թաղարների, անմիջապես ջերմոցի, ջերմատների գրունտում։ Բարձրորակ սածիլներ ստանալու համար անհրաժեշտ է բույսին ապահովել սննդարար միջավայրով (հողախառնուրդ, հիդրոպոնիկայում՝ լուծույթ), սերմերը ախտահանել, և կազմակերպել պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Սածիլները մինչև բաց գրունտում տնկելը կոփում են ցածր ջերմաստիճանի պայմաններում (գիշերը՝ խոնավ եղանակին մոտ — 14°ցելսիուս), չափավոր ջրում, սնուցում ֆոսֆոր-կալիումական պարարտանյութերով, իսկ ջերմոցներում բարելավում են նաև լույսի ռեժիմը,սածիլումից5-7 օր առաջ՝ հանելհվ ջերմոցների շրջանակները։