Տուղտավարդ վարդագույն. ՀՀ Բույսեր

Տուղտավարդ վարդագույն (Alcea rosea), տուղտազգիներին պատկանող բույս։ Հայրենիքը Փոքր Ասիան է։

Ծաղիկներն աչքի են ընկնում զանազան նրբերանգներով՝ սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին և մանուշակագույն։ Այս գույները ներկայացված են մաքուր նրբերանգներով կամ ներդաշնակ զուգակցումներով։

Մշակումը
Մշակում են հիմնականում վարդագույն տուղտավարդի խիտ լիաթերթիկ ծաղիկներ ունեցող սորտերը։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Սերմերը մայիսին ցանում են բաց գրունտում կամ սառը ջերմոցում։ Երբ առաջանում են մի քանի տերևներ, սերմնաբույսերը վերատնկում են ջերմոցի մարգերում, բույսը բույսից 20 սանտիմետր հեռավորության վրա։ Օգոստոսին բույսերը դաշտ են տեղափոխում և տնկում մշտական տեղերում՝ 40-60 սմ հեռավորության վրա։ Բույսերը լավ են ձմեռում միայն չոր ջրաթափանց և օդաթափանց ավազակավային հողերում։ Լուսասեր է և բավականին ջերմասեր։ Պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, սակայն Արարատյան դաշտի պայմաններում առատ ոռոգում է պահանջում։

Օգտագործումը
Աչքի է ընկնում ոչ միայն բարձր դեկորատիվությամբ, այլ նաև ունի բուժիչ նշանակություն։

Բժշկության բնագավառում օգտագործվում է շնչառական օրգանների զանազան հիվանդություններ բուժելու համար։ Տերևներում 90-ից 160 միլիգրամ/տոկոս C վիտամին կա։ Բույսն ունի անտիբիոտիկ հատկություն։ Բուժիչ նշանակություն ունի նաև արմատներում պարունակող լորձունքը։ Ծաղիկները մուգ կարմիր պիգմենտ են պարունակում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում