Քերչախոտ. ՀՀ Բույսեր
Քերչախոտ (լատ.՝ Asperugo), գաղտրիկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Դասի միակ ներկայացուցիչն է՝ քերչախոտ փռված կամ քերչախոտ երակած (Asperugo procúmbens), որը աճում է Եվրոպայում։
Երիտասարդ տերևները գարնանը Կովկասում օգտագործում են որպես կծու համեմունք։
Կենսաբանական նկարագիր
Բուսաբանական նկարազարդում Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գիրք, 1917-1926
Ցողունը թույլ է, փռված, հիմքից ճյուղավորվող, փշիկներով պատված, բարձրությունը՝ Տերևները երկարավուն են, բահանման, կոշտ խավավորված, ծակող, փշոտ եզրերով։ Ծաղիկները մանր են, սկզբնափուլում՝ մանուշակագույն, ավելի ուշ՝ կապույտ, մեկական կամ 2-3 հատ՝ գագաթնային տերևանութներում։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քսռ-ընկուզիկ է։
Տեսակներ
Հայտնի է 1 տեսակ՝ քերչախոտ փռված (Asperugo procumbens)։
Տարածում
Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում, այգիներում, բնակավայրերի մոտակայքում։ Բույսի պատրաստուկն օգտագործում են որպես խորխաբեր և հակաբորբոքային միջոց։Օ