Սառնենի. ՀՀ Բույսեր
Սառնենի , (լատ.՝ Mesembrianthemum) պատկանում է թնաձրատերևազգիների (Crassulaceae-Alzoaceae) ընտանիքին։
Կենսաբանական նկարագիր
Մշակության մեջ տարածված են բազմաթիվ տեսակներ։ M.cordifolium fol. var. Hort.-ը փռվող է, գետնի վրա տարածվող ճյուղերով, որոնք կրում են սրտաձև, նուրբ դեղին, սպիտակագույն մսոտ տերևներ։ Բույսը արագաճ է, բարձրությունը հասնում է 6-12 սմ-ի, ծաղիկները փոքր են, մանուշակագույն, բացվում են միայն արևի տակ։
Օգտագործում
Օգտագործվում են գորգային ձևավորումներում ներդաշնակ կերպով զուգակցվելով կարմրագույն ալտերնանթների և իրեզինեների հետ։ Կանաչատերև մեզեմբերիանտեմումը (M. cordifolium) առայժմ ծաղկային ձևավորումներում սահմանափակ է օգտագործվում։ Աչքի ընկնող տեղ է գրավում նաև բյուրեղատերև մեզեմբրիանտեմումը (M.cristallinum), որի տերևների վրա կարծես մշտապես ցող է նստած և արևի ճառագայթների տակ փայլփլում են զանազան գույներով։
Մշակում
Սովորաբար տնկում են բույսը բույսից 10 սմ հեռավորության վրա։ Պահանջկոտ է լույսի ջերմության և հողի նկատմամբ։ Ջուրը տրվում է չափավոր։ Բազմացվում է կտորներով և սերմերով։ Կտորները վերցվում են ջերմատներում ձմեռող մայրակներից, որոնք իրենց հերթին ստացվում են օգոստոս ամսում արմատակալեցված կտորներից։ Ջերմատներում կտորներով բազմացումը կատարվում է վաղ գարնանը, ավազով լցված բազմացման արկղերի մեջ։ Տնկելուց հետո բույսը հաճախակի ջրել չի կարելի, այլ պետք է ջրել միայն այն դեպքում, երբ խիստ ընկնում է բույսերի տուրգորը։ Սերմերով բազմացնելիս ցանկը ջերմատներում սովորաբար կատարում են ցանկարկղերի մեջ՝ փետրվար ամսին։ Ծլում է 7-10 օրում։ Սերմերը ծլունակությունը պահպանում են 3-4 տարի։ Բացի վերը նշվածներից, գոյություն ունեն սառնենիների բազմաթիվ տեսակներ ու այլատեսակներ, որոնք իրենց հիանալի դեկորատիվ տեսքի շնորհիվ մշակում են բնակարաներում։