Լավաթերա եռամսյա. ՀՀ Բույսեր

Լավաթերա եռամսյա (Lavatera trimestris), միամյա ծաղկադեկորատիվ բույս։ Բարձրությունը հասնում է 1 մետրի։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն։ Պատկանում է տուղտազգիների ընտանիքին։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, անկյունավոր-սրտանման, ատամնաեզր։ Հայրենիքը Իսպանիան է։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր։ Ունի ցածրաճ այլատեսակ, որի ծաղիկները կարմրավարդագույն են։

Մշակումը
Սերմերը ապրիլին ցանում են սառը ջերմոցներում կամ մայիսին՝ անմիջապես՝ անմիջպես բաց գրունտում։ Բարձրահասակ սորտերը տնկում են բույսը բույսից 40, իսկ ցածրաճ սորտերը՝ 30 սմ հեռավորության վրա։

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ է աճում տաք, արևոտ պայմաններում։ Պահանջկոտ չէ նաև պոնավության նկատմամբ։

Մշակվում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանում, նախկին ԽՍՀՄ-ում։ Հայաստանում հազվադեպ է հանդիպում։

Օգտագործումը
Լավաթերան բարձր դեկորատիվ ծաղկատեսակ է։ Երբեմն անվանում են «պարտիզային վարդ»։ Կան տեսակներ, որոնք աչքի են ընկնում նաև գեղեցիկ տերևներով։ Օգտագործվում է միքսբորդերներում, ծաղկային օջախներում, եզրաշերտերում և որպես սոլիտեր։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես թելատու (ցողունային) և ներկատու բույս։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում