Գարնանաթարամ. ՀՀ Բույսեր

Գարնանաթարամ , (լատ.՝ Erigeron) պատկանում է Բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր
Բույսի բարձրությունը հասնում է 40-60 սմ-ի։ Ցողունը քիչ խավոտ է, տերևները վարդակաձև նստած են արմատավզիկի մոտ երկարուկ ձվաձև են, մուգ կանաչ գույնի։ Մշակության մեջ հանդիպում են հետևյալ գարնանաթարամները՝ (E.speciosus D.C.), հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է՝ Կալիֆորնիան։ Ծաղիկները կապտա-մանուշակագույն են։ Կենտրոնական մասը քիչ դեղնագույն է։ Նարնջագույն գարնանաթարամի (E.aurantiacus Rgl.) ծաղիկները նարնջագույն են։

Մշակում
Գարնանաթարամը բազմամյա բույս է, բազմանում է սերմերով, երբեմն նաև բաժանումով։ Ցանկը կատարվում է հունվար-փետրվար ամիսներին ջերմատանը՝ ցանկարկղերի մեջ, ցանկի համար օգտագործվող սովորական հողախառնուրդում։ ՈՒշ ցանկի դեպքում կարող է նույն տարում չծաղկել։ Գրունտում տնկելիս բույսերի հեռավորությունը արվում է 20-25 սմ, Երևանի պայմաններում արևոտ տեղերում, սակայն կարող է աճել նաև կիսաստվերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն շատ լավ է աճում պարարտ հողերում։ Ոռոգումը տրվում է չափավոր։ Ծաղկում է ամառվա կեսերին։ Ծաղկային ձևավորումներում օգտագործվում է ղևանդներում, խմբավուրումներում և խառը ղևանդներում, մյուս ծաղկաբույսերի հետ միասին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում