Լոբելիա. ՀՀ Բույսեր
Լոբելիա (լատ.՝ Lobelia) պատկանում է զանգակազգիների ընտանիքին։ Հարավային Աֆրիկան է (Բարեհուսո հրվանդան)։ Բազմամյա է, սակայն մեր պայմաններում բաց գրունտում չի ձմեռում, և հետևաբար, մշակվում է որպես միամյա։
Կենսաբանական նկարագիր
Մշակության մեջ հաճախ է հանդիպում L. erinus L. տեսակը, որի բարձրությունը տատանվում է 10-20 սմ-ի սահմաններում։ Ծաղիկները բազմերանգ են, մուգ կապույտ, երկնագույն կամ մանուշակագույն, կենտրոնում խոշոր սպիտակ աչիկով։ Սերմերը փոքր են, կլոր, մի քիչ տափակ, փայլուն, մուգ դարչնագույն, երբեմն քիչ բաց գույնի։ Սպիտակ ծաղիկ ունեցող լոբելիայի սերմերը սովորաբար սպիտակ-դեղնագույն են։ Սերմի մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 35000 հատիկ։
Օգտագործում
Մեծ մասամբ օգտագործվում է գորգային ձևավորումներում (ծաղկեթմբեր, ղևանդներ, արաբանախշեր) և եզրագծերում։
Մշակում
Բույսը բույսից տնկում են 10 սմ հեռավորության՝ վրա։ Գերադասում է արևոտ, տաք, լուսավոր հողամասերը։ Լավ է աճում փուխր և միջին բերիության հողերում։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Նոր կազմավորվող պտուղները անհրաժեշտ է անմիջապես հեռացնել, որպեսզի ծաղկումը երկարաձգվի մինչև ուշ աշուն և բույսը չկորցնի իր դեկորատիվ տեսքը։ Բազմանում է սերմերով, կտորներով և թփիկի բաժանումով։ Որպիսի ցանքը հավասար ստացվի, սերմերը պետք է խառնել իրենց ծավալից 3-4 անգամ ավելի մանր, չոր ավազի հետ և ապա նոր ցանել նախօրոք լավ ջրված հողում։
Սերմերը շատ մանր են այդ պատճառով էլ, ցանկից հետո հողով ծածկելու կարիք չկա, այլ թեթևակի ավազ շաղ տալուց հետո ուղակի պետք է ծածկել ապակիով։ Ջուրն անհրաժեշտ է տալ արկղերի կամ կավաթասերի ներքևից դրանք իջեցնելով ջրի մեջ այքան, որպեսզի վերևից այն չլցվի ցանկի մեջ, և սերմերը տեղաշարժ չանի։