Խռնդատ. ՀՀ Բույսեր

Խռնդատ (լատ.՝ Verbáscum), խլածաղկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր, հազվադեպ փոքրիկ թփուտներ են։ Հայտնի է մոտ 240 տեսակ, նախկին ԽՍՀՄ-ում՝ 46։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրությունը 60-150 սմ է, տերևները՝ հակադիր, ծաղկաբույլը՝ գագաթնային, հուրան կամ ողկույզ, պտուղը տուփիկ է։ Հանդիպում է ԽՍՀՄ եվրոպական մասում, Կովկասում (տեսակների մեծ մասը), Սիբիրում, Միջին Ասիայում։ Աղբոտում է խոտհարքները, արոտավայրերը, ցանքսերը։

Պայքարի միջոցներ

Խոզանի երեսվար, ճիշտ վար, հունձը՝ մինչև ծաղկումը։ Բժշկության մեջ որոշ տեսակների ծաղիկների պսակը օգտագործվում է որպես փափկացնող, խորխաբեր միջոց։ Մշակվում է դեկորատիվ տեսակը։ Հայաստանում տարածված է ամենուրեք։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում