Ֆուքսիա. ՀՀ Բույսեր

Ֆուքսիա (լատ.՝ Fúchsia) պատկանում է ապուզանազգիների (Onargraceae) ընտանիքին։

Անվանում[
Ֆուքսիա անունը տրվել է ի պատիվ գերմանացի բուսաբան Ֆուքսի։ Մշտադալար բույս է, ձմռանը ջերմատներում կամ բնակարաներում ցածր ջերմաստիճանի տակ կամ խոնավության պակասի դեպքում տերևաթափ է լինում։

Կենսաբանական նկարագիր
Ծաղիկները կախված են, հասարակ են և լիաթերթ։ Պսակաթերթերի և բաժակաթերթերի գույները տարբեր են լինում։ Որոշ պսակաթերթերի ծաղիներ իրենց դասավորության շնորհիվ նմանվում են ձագարի։ Տեսակներ էլ կան, որոնց ծաղիկները բաժակների երկարության հետևանքով խողովակի ձև ունենում։

Տեսակներ
Ջերմոցներում, բնակարաններում մշակվում են ֆուքսիայի բազմաթիվ տեսակներ։

Հիմնական տեսակներն են՝

  • F. coccinea Curtis - կարմիր երկար բաժակաթերթիկներ և պսակաթերթիկներ՝ մանուշակագույն,
  • F. fulgens Moc. et Sesse - վառ կարմիր, երկար խողովակաձև կախվում են ողկույզներում,
  • F. gracilis Lindi - ունի գեղեցիկ ծաղիկներ, բարակ, թավոտ ճյուղեր։

Բազմացում
Ֆուքսիաները բազմանում են կտորներով, որոնք ստացվում է ջերմոցներում։ Կտորները տնկում են բազմացման արկղերում, մաքուր լվացած ավազի մեջ։ 10-12 °C ջերմության պայմաններում դրանք արմատակալում են 10-20 օրվա ընթացքում։ Գարնանը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ֆուքսիան սկսում է ավելի վատ աճել, այդ իսկ պատճառով պետք է տեղափոխել ծառերի ստվերի տակ։ Տնկած երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև պատուհանի գոգերին, որտեղ արևն ընկնում է միայն առավոտյան և երեկոյան ժամերին։ Ձմռան ամիսներին ֆուքսիաները պահում են առը ջերմոցներում և ավելի սակավ են ջրում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում