Գետնանոճազգիներ. ՀՀ Բույսեր

Գետնանոճազգիներ (լատ.՝ Taxodiaceae) - բույսերի ասեղնատերևավորների կարգի ընտանիք՝ բարձր, միատուն ծառեր են՝ թեփուկանման կամ ասեղանման տերևներով։

Կենսաբանական նկարագիր
Արական հասկիկները մեկական են, ծայրային, ծոցային, հավաքված գլխիկներով կամ ողկույզներով։ Առէջը ունի կարճ թելիկ և լայնացող թեփուկ, որի ներքևի կողմի եզրից ազատ կախված են 2-9 փոշեպարկեր։ Իգական հասկիկները միայնակ են, ծայրային, բազմաթիվ, պարուրաձև դասավորված թեփուկներով։

Սերմնային թեփուկները ավելի կամ պակաս զարգացած են։ Յուրաքանչյուր թեփուկի վրա կան 2-9 սերմնաբողբոջ։

Կոները կլոր են, հասունացնան ժամանակ միմյանցից հեռացող կոշտ, կաշվեկերպ, փայտացող թեփուկներով։ Սերմերը ունեն նեղ թևիկներ։

Հայաստանում ներմուծված են վեց ցեղ՝ սեքվոյադենդրոն, սեքվո, կրիպտոմերիա, կուննինգհամիա, մետասեքվոյա, տաքսոդիում։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում