Եթերայուղատու բույսեր. ՀՀ Բույսեր

Եթերայուղատու բույսեր, տերևներում, ծաղիկներում, արմատներում և այլ օրգաններում ցնդող բուրավետ նյութեր՝ եթերայուղեր պարունակող բույսեր։

թերայուղատու բույսերը օգտագործվում են օծանելիքի, սննդի, քիմիական արդյունաբերության, դեղագործության մեջ։

Բաղադրություն
Եթերայուղի բաղադրությունը և քանակը կախված է բույսի տեսակից, աճման պայմաններից, հասակից, վեգետացիայի փուլից, բերքահավաքի պայմաններից։

Տեսակներ
Հայտնի է տասերեք հազար տեսակ, որոնցից ԽՍՀՄ-ում մշակվել է մոտ հազարը (արդյունաբերական նշանակություն ունեին քառասունութ տեսակը)։

Լինում են միամյա, երկամյա, բազմամյա։

Բազմացում
Բազմանում են սերմերով, արմատակալներով, կոճղարմատներով, թփերի բաժանման միջոցով։

Բույսեր
ԽՍՀՄ-ում մշակվում էին անիսոնը, աժգոնը, ռեհանը, գինձը, հիրիկը, լիմոնի սորգոն, դաղձը, քեմոնը, հունական սամիթը, եղեսպակը, խորդենին, սովորական նարդոսը, կնդրակը, հասմիկը, էվկալիպտը։ ՀԽՍՀ-ում մշակվում էր խորդենին՝ Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) և Էջմիածնի շրջաններում։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում