Զինածաղիկ. ՀՀ Բույսեր
Զինածաղիկ կամ ցինածաղիկ (լատ.՝ Zinnia), բարդածաղկավորների, աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքի միամյա, բազմամյա, մշակության մեջ առավել տարածված ընտանիքի խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ։ Մի քանի տեսակներ դեկորատիվներ են։
Կենսաբանական նկարագիր
Միամյա բույս է։ Շաղկակրի բարձրությունը մինչև 1 մ է՝ ամբողջապես պատված կոպիտ մազմզուկներով։ Տերևները հակադիր են կամ օղակաձև դասավորված, ամբողջական։ Ծաղկաբույլը միայնակ գագաթնային զամբյուղ է (եզրային լեզվակավոր ծաղիկները՝ վարսանդավոր, ֆերտիլ, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ)։ Լեզվակավոր ծաղիկները վառ գույների են՝ կարմիր, դեղին, նարնջագույն, ոսկեգույն, կարմրակապույտ և այլն։ Ծաղկում է հունիսից մինչև ցրտերն ընկնելը։ Պտուղը սերմնապտուղ է, սերմերը՝ եռակող կամ տափակ, դարչնագույն։ Ծաղկային ձևավորումներում և ծաղկեփնջերում։ Ցողունը կանգուն Է, լավ ճյուղավորված, տերնները երկարավուն են, նստադիր։ Բույսն ամբողջությամբ պատված է կոպիտ մազմզուկներով։ Ծաղիկները խողովակավոր են լեզվակավոր, լինում են սպիտակ, դեղնավուն, կարմիր, նարնջագույն։ Ծաղկաբույլը պարզ է կամ բազմապսակաթերթ, 12-15 սմ մեծությամբ։
Մշակում
Բարձր տեսակները տնկում են բույսը բույսից 35-40, իսկ միջակները և ցածրերը՝ 15-25 սմ հեռավորության վրա։ Ջերմասեր և լուսասեր բույս է։ Հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, սակայն համեմատաբար սննդանյութերով հարուստ հողերում։ Ամռան ընթացքում Երևանի պայմաններում ոռոգումը տրվում է առատ։ Ծաղկումը սկսվում է հունիսի վերջից և տևում մինչև ուշ աշուն։
Բազմանում է սերմերով. դրանք անհրաժեշտ է հաճախաքի հավաքել, քաանի որ թռչունները մեծ սեր ունեն ցինածաղկի հասունացած սերմերի նկատմամբ և մասայաբար ոչնչացնում են։ Սերմնակալած զամբյուղները հավաքում են, չորացնում և ձեռքով տրորելով սերմերը առանձնացնում։ Լիաթերթ ծաղիկներից հավաքած սերմերը մեծ մասամբ խոխովակաձև են, քիչ թե շատ հաստ, սուր կողերով ու գլխիկով, երբեմն թեթև կորացած, դարչնագույն։ Ծլունակությունը պահպանում են 3-4 տարի, ծլում են 4-6 օրվա ընթացքում, երբեմն մի քիչ ավելի ուշ, անհավասար։ Միաթերթ ծաղկաբույլերի սերմերի ձևը նման է վահանակների, տափակ են, մոտավորապես 4 մմ լայնության, գորշ դարչնագույն։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 13-140 հատիկ։
Ցանկը ջերմատներում կատարվում է մարտի սկզբներին՝ ցանկարկղերի մեջ կամ ուղակի կիսատաք ջերմոցի գրունտում, ցանկի համար նախատեսված սովորական հողի մեջ։ Ցանկը կարելի է կատարել նաև բաց գրունտում։ Ցինածաղիկը հնարավոր է հողագնդիկով փոխադրել-վերատնկել նույնիսկ ծաղկած վիճակում։
Կիրառում
Օգտագործվում են ինչպես ծաղկային ձևավորումներում, այնպես էլ ծաղկեփնջերի համար։