Սակուրա. ՀՀ Բույսեր
Սակուրա (ճապոնական բալենի), սալորի ընտանիքին պատկանող բույսեր։ Սակուրայի շատ տեսակները դեկորատիվ բույսեր են և բերքատու չեն։
Նշանաբանություն
Ճապոնական 100 իենանոց մետաղադրամի վրա պատկերված էր սակուրայի ծաղիկները՝ մի կողմից, իսկ մյուս կողմից 100 արժեքը։ Ճապոնիայում բալենու գույնը նշանակում է ամպեր, քանի որ սակուրայի բազմաթիվ ծաղիկները ծաղկում են միանգամից միասին։ Չափազանց գեղեցիկ լինելը, կարճատևությունը և ծաղիկների վաղաժամ մահը հաճախ համեմատվում է մարդկային մահվան հետ։ Շնորհիվ դրան, սակուրայի ծաղիկը հաճախ օգտագործվում է ճապոնական արվեստում՝ մանգայում, անիմեում, կինոնկարահանումներում և այլ ոլորտներում, գոյություն ունեն, ինչպես կանոն, մեկ ժողովրդական երգ՝ «Սակուրա-սակուրա», ինչպես նաև Ճ-պոպում (Իկիմոնոգակարի, Միկի Նակասիմա, Morning Musume)։ Սակուրայի ծաղիկների պատկերները հանդիպում են Ճապոնական օգտագործվող բոլոր ապրանքների, ինչպես նաև կիմոնոյի, գրենական պիտույքների և ամանեղենի վրա։
«Սակուրայի միություն»՝ Սակուրակայը ընտված է եղել Ճապոնական բանակի ուլտրանացիոնալիստական երիտասարդ սպաների կողմից, որոնք երկու անգամ փորձում էին կատարել պատմական հեղաշրջում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սակուրան միլիտարիստական պրոպոգանդայի նպատակով օգտագործվում էր որպես ճապոնիայի խորհրդանիշ։ Մինչև պատերազմի սկիզբը այն օգտագործվել է նաև որպես ճապոնական ոգին ամրապնդելու համար, հատկապես՝ «ճապոնական երիտասարդական երգ» - ի մեջ (ճապ.՝ 青年日本の歌 սէինէն նիհոն նո ումա), որտեղ ասվում էր այն զինվորների մասին, որոնք պատրաստ էին սակուրայի ծաղիկների նման զոհվել։ 1932 թվականին Ակիկո Յոսանոն իր բանաստեղծություններում կոչ էր անում զինվորներին կրել տառապանքները՝ համեմատելով Չինաստանում զոհվածներին սակուրայի ծաղիկների հետ։ Լեյտե ծովածոցում պլանավորվող մարտերն ունեին նավատորմի բոլոր նավերը միաժամանակ դուրս բերելու և պարտվելու վտանգի հավանականություն․ եղան հակընդդեմ կարծիքներ այն մասին, որ նավատորմը ծաղկել է, այնպես ինչպես մահվան ծաղիկները։ Ճապոնական ուժերի վերջին հայտարարությունը Պելելիուի անվանվում էր «Սակուրա. սակուրա»։ Ճապոնական օդաչուները նկարում էին սակուրայի ծաղիկները ինքնաթիռների վրա «կամիկաձե» հնարքը կատարելուց առաջ և նույնիսկ իրենց հետ վերցնում էին սակուրայի ճյուղերը։ Ինքնաթիռի վրա նկարված սակուրան խորհրդանշում էր կյանքի ինտենսիվությունը և փխրությունը, իսկ վայր ընկնող ծաղիկները՝ կայսեր փառքի համար իրենց կյանքը զոհաբերող երիտասարդներին։ Կամիկաձեի առաջի ջոկատում, որը կոչվում էր Վայրի սակուրա, կար Յամաձակուռա կոչվող ստորաբաժանում։ Պետությունը նույնիսկ ողջունում էր այդ տեսակետը, համաձայն որի՝ զոհված մարտիկները վերածվում էին ծաղիկների։ Մինչ այժմ 5 թփանոց սակուրայի ծաղիկը համարվում է Ճապոնիայի զինված ուժերի հերալդիկայի հիմնական ցուցանիշը, որն օգտագործվում է նույն պարագաներում, ինչպես արևմուտքում, օրինակ՝ զինվորական կոչումների տարբերելու կամ կոկարդայի աստխանշան։ Գաղութներում ճապոնացիները աշխատում էին աճեցնել սակուրայի ծաղիկները, ինչը նշանակում էր որ տարածքը պատկանում է իրենց։ Սակուրան իռեձումի դաջվածքի հիմնական եղանակն է։ Այնտեղ հաճախ բալենու ծաղիկները ներկայացնում են այլ ավանդական վիշապների, կարպերի և վագրերի հետ միասին։
Հիացմունք ծաղիկներով
Խանամին (ճապ.՝ 花見) բազմադարյան սովորություն է հավաքույթներ կատարել ծաղկող սակուրայի կամ ումեյի ծառերի տակ։ Սովորույթը, ըստ ավանդույթյան, սկիզբ է առել Նառա շրջանում (710-794) և այն ժամանակ, հիմանականում ուշադրության էին արժանանում Ումե սալորի ծաղիկները։ Խեյան շրջանի սկզբում, սակուրան արդեն գրավել էր մեծ ուշադրություն և «Խանամ» - ի բառը համազոր էր «Սակուրա» բառին։ Այդ ժամանակվանից Վակայում և Խայկու «ծաղիկներ» (ճապ.՝ 花 հանա) բառը նշանակում էր բալենու գույն։ Խանամիի սովորությունը սկզբնականում տարածված էր Էլիտայի շրջանում, սակայն շուտով անցավ սամուրայների դասին իսկ Էդո հանամիի շրջանում արդեն սովորական էր բոլորի համար։
Տոկուգավա Յուսիմունեն Հանամին խրախուսելու համար տնկում էր բալենու ծառեր։ Ամեն տարի գարնանը ճապոնական օդերևութաբանական ընկերությունները թողարկում են ամենօրյա տեղեկություններ սակուրայի ծաղկման շարժման մասին հարավից դեպի հյուսիս։ Ծաղկումն սկսում է հունվարին օկինավայից Կիոտո և Տոկիոին գալիս է մարտի վերջում կամ ապրիլի սկզբում, իսկ մի քանի շաբաթ հետո հասնում է Հոկկայդ. ճապոնացիները հետևում են շարժմանը և կազմակերպում են Հանամի, երբ իրենց շրջանում սակուրան ամբողջովին բացվում է։ Բազմաթիվ դպրոցների և հանրային հիմնարկությունների մոտ տնկվել են սակուրայի ծառեր, և քանի որ ֆիսկալ ու ուսումնական տարին սկսվում է, Հոնսյուի շատ շրջաններում աշխատանքի և ուսուցման օրը ընթանում է սակուրայի ծաղկման շրջանը։ Սակուրայի ճապոնական ասոցիացիան կազմակերպել է սակուրայով հիանալու հարյուրավոր լավագույն վայրերի ցուցակ, և այդպիսիներ կան ամեն մի վարչական միավորում։