Քունջութ. ՀՀ Բույսեր
Քունջութ (Sesame), սեզամ, քունջութազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տեսակներ
Հայտնի է 35 տեսակ։ Մշակվել է հիմնականում հնդկական Քունջութ` սուսամը (s․ indicum), որն ունի 2 ենթատեսակ։
Կառուցվածքը
Միամյա բույս է, 1-2 մ բարձրությամբ, ճյուղավոր, կանգուն ցողունով, թավոտ, տերևները կոթունավոր են, մեկ բույսի սահմանում ըստ ձևի խիստ տարբեր՝ նշտարաձև կամ կտրտված, ծաղիկները՝ խոշոր (4 սմ), վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Պտուղը տուփիկ է, 3-5 սմ երկարությամբ, հիմնականում 4 բնանի։
Սերմը
Սերմերը աափակ են, ձվաձև։ Քունջութը լուսասեր, ջերմասեր, խոնավասեր բույս է։ Քունջութի սերմերը պարունակում են 50–65% յուղ, մինչև 24% սպիտակուցներ, քուսպը՝ համապատասխանաբար՝ 10% և 40%։ Քուսպն արժեքավոր կեր է։
Հայրենիքը
Քունջութի հայրենիքը Աֆրիկան է։ Հայաստանում հայտնի է եղել «կնճութ», «կնջիթ» և «կանճութ» անուններով։ ԽՍՀՄ–ում քունջութ մշակվում է փոքր տարածություններով Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Կրասնոդարի երկրամասում։