Գետնախնձոր. ՀՀ Բույսեր

Գետնախնձոր (լատ.՝ Helianthus tuberosus), գետնատանձ, բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս։ Ցողունի բարձրությունը՝ 2-4 մետր։ Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16-22% ինուլին (բազմաշաքար), վիտամին B1։ Պալարներն օգտագործվում են որպես ուտելիք և կեր։ Ստանում են սպիրտ, ֆրուկտոզ։ Տերևներից պատրաստվում է սիլոս։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Պալարների բերքը 400-500 ց/հա է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում