Բաթաթ. ՀՀ Բույսեր
Բաթաթը (այլ անվանումներն են` քաղցր փաթաթես, քաղցր գետնախնձոր, քաղցր կարտոֆիլ) պալարապտղավորների խմբին պատկանող, իպոմեա ցեղի բույս է։ Բաթաթի պտուղները արժեքավոր սննդատեսակ են մարդու և կենդանիների համար։ Դրանք պարունակում են մինչև 30% օսլա և մինչև 6% շաքար։ Աճում ու պտղաբերում է ինչպես բաց հողում, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Իր տերևաշատ և փարթամ տեսքի շնորհիվ հաճախ աճեցվում է նաև որպես դեկորատիվ բույս։
Կենսաբանական նկարագիր
Բաթաթը երկար (1—5 մ), սողացող ցողուններով, խոտատիպ լիանա է։ Թփի բարձրությունը 15-18 սմ է։ Բաթաթի կողային արմատները հաստանում են և դառնում սպիտակ, դեղին, նարնջագույն, վարդագույն, կարմիր կամ մանուշակագույն ուտելի պալար։ Մեկ պալարը կարող է կռել 200 գրամից մինչև 3 և ավելի կիլոգրամ։
Երկար պոչերով տերևները օվալաձև են, մատնանման վերջավորություններով։ Ծաղիկները գտնվում են տերևներին հարակից խոռոչներում։ Լինում են սպիտակ, վարդագույն կամ բաց մանուակագույն։ Բազմաթիվ սորտեր չեն ծաղկում։ Փոոտումը խաչաձև է և հիմնականում իրականացվում է մեղուների օգնությամբ։ Չորսսերմանոց պտղի սև կամ մուգ դարչնագույն սերմերն ունեն 3,5—4,5 մմ տրամագիծ։
Ծագում և տարածում
Ամենայն հավանականությամբ բաթաթի հայրենիքը գտնվում է Անդերում (Պերու, Կոլումբիա), որտեղից, դեռ Ամերիկայի հայնաբերումից առաջ տարածվել է Կարիբյան և Բահամյան կղզիներում, հարավային և արևելյան Պոլինեզիայում, Զատկի կղզում և Նոր Զելանդիայում։
Ավելի ուշ իսպանացիները բերեցին Իսպանիա և Ֆիլիպիններ, որից հետո բույսը լայնորեն տարածվեց Միջերկրականի ափերից մինչև Հեռավոր Արևելք։
Հիմա բաթաթը մշակվում է աշխարհի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, ինչպես նաև բարեխառն գոտու տաք վայրերում։ Ամենից մեծ ծավալներով մակվում է մ Չինաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։
Աճեցում և մշակում
Բաթաթը սիրում է ջերմություն։ Բնականոն զարգացման համար նվազագույն անհրաժեշտ ջերմաստիճանը +20 °C է, իսկ ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը 25—30 °С է։ Արևադարձային և մերձարևադարևային գոտիներում աճեցվում է որպես բազմամյա բույս, իսկ բարեխառնում՝ որպես մեկամյա։ Տարատեսակ բաթաթների մեծամասնությունը կորցրել է սեռական ճանապարհով բազմացման կարողությունը, սորտերի մեծամասնությունը չի ծաղկում։ Բազմացման հիմնական ձևը վեգետատիվն է՝ պալարների կամ արմատացված ցողունների միջոցով։
Պալարները, կախված սորտից և աճեցման պայմաններից, հասունանում են 2-9 ամսում։ 13—16 °C ջերմություն և 85—90 % հարաբերական խոնավություն ապահովելու դեպքում, պալարները պահպանվում են կես տարի և ավելի։