Քրքում. ՀՀ Բույսեր

Քրքում չիգտամ, զաֆրան, (լատ.՝ Crocus), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույսերի ցեղ։

Տարածվածություն

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ)։ Աճում է անտառի բացատներում, կանաչապատ լանջերին, թփուտներում, գետահովիտներում, վարելահողերում և այլն։

Բուսաբանական նկարագրություն

Տերևները բազմաթիվ են, արմատամերձ, նեղ գծաձև, զարգանում են հիմնականում ծաղկման շրջանում կամ ծաղկումից հետո։ Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3-ական), հիմքում՝ ձուլված, թաղանթային, երկսեռ, բաց վարդագույն, վարդամանուշակագույն, բաց մանուշակագույն։ Հրաշալի Քրքումը ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ Ադամի Քրքումը՝ մարտ-մայիսին։ Ծաղկապատը ձագարաձև է, որը վերածվում է խողովակի։ Սպիները վառ նարնջագույնեն (դրանցից ստացվում է «զաֆրան» ներկանյութը)։

Նշանակություն

Գեղազարդիչ և համեմունքային բույս է։

Բազմացում

Բազմանում է պալարակոճղեզներով, պալարաբողբոջներով և սերմերով։

Տեսակներ

Հայտնի է մոտ 80, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Քրքում հրաշալի (Crocus speciosus) և Քրքում Ադամի (Crocus adamii)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում (միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ)։ Երկու տեսակն էլ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում