Քլորելա. ՀՀ Բույսեր

Քլորելա (հուն.՝ χλωρός, «կանաչ» և լատ.՝ ella, անգլ.՝ Chlorella), կանաչուկ, կանաչ միաբջիջ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 20, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ Քլորելա սովորական (Ch. vulgaris)։

Տարածում
Տարածված է քաղցրահամ ջրամբարներում, ծովերում, խոնավ հողում և հողի վրա գտնվող հիմնանյութերում (քարեր, ժայռեր, ծառեր և այլն)։

Կառուցվածք

Բջիջները մանր են, անշարժ, գնդաձև կամ էլիպսաձև, մինչև 17 մկմ՝ պատված հարթ, բարակ թաղանթով։ Պարունակում է մեկ քլորոպլաստ։ Հարուստ է սպիտակուցային միացություններով, որոնք պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Բազմանում է սպորներով։

Քլորելան միաբջիջ, փոքրիկ, գնդաձև, առանց մտրակների և բաբախող վակուոլի կանաչ ջրիմուռ է։ Արտաքինից ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազման, կորիզը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գունավորում, այստեղից էլ՝ կանաչուկ անվանումը։

Քլորելայի բջջում կուտակվում են շատ պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հակաբիոտիկներ։

Կիրառություն
Քլորելան ֆոտոսինթեզի ընթացքում անջատում է մեծ քանակությամբ թթվածին, որը ֆոտոսինթեզի բուռն ընթացքի հետևանք է (օգտագործվում է արևի էներգիայի 10-12 % -ը, մինչդեռ ցամաքային բույսերըէ ընդամենը 2 %-ը)։ Այդ պատճառով, այն օգտագործվում է սուզանավերում և տիեզերանավերում օդի նորմալ բաղադրությանբ պահպանման համար, ինչպես նաև՝ որպես սննդի աղբյուր։

Քլորելան օգտագործում են նաև կեղտաջրերի մաքրման նպատակով։ Ջրիմուռների քանակով ու տեսակային կազմովկարելի է որոշել ջրավազանի աղտոտվածության աստիճանը։

Բազմացում
Բազմանում է միայն անսեռ եղանակով և չափազանց արագ։ Նրա բջջի պարունակությունը բաժանվում է 4, 8, 16 մասի, առաջանում են փոքրիկ գնդիկներ՝ սպորներ, որոնք պատռելով մայրական բջջի թաղանթը, սկսում են ինքնուրույն կյանք վարել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում