Աղտորազգիներ. ՀՀ Բույսեր
Աղտորազգիներ (լատ.՝ Anacardiáceae), ծաղկավոր բույսերի ընտանիք, հայտնի է 72-իցմինչև 82 ցեղ, ավելի քան 500 տեսակ։
Տարածված են երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։
Հայաստանում բնականոն աճում են 3 ցեղի ներկայացուցիչներ՝ պիստակենի, դրախտածառ և աղտոր։
Կենսաբանական նկարագիր
Աղտորազգիները հսկա ծառեր են (հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում) կամ թփեր, հիմնականում փետրաձև տերևներով։
Ծաղիկները հավաքված են հուաններում կամ ծաղկաբույլերում։ Ծաղիկները բավականին փոքր են, հաճախ միասեռ։ Բաժակաթերթերը և պսակաթերթերը հիմնականում 5-ական են։ Առէջները՝ 5 կամ 10։ Վարսանդը մեկ կամ մի քանի։
Սերմերը խոշոր են։
Տարածում
Ընտանիքի ներկայացուցիչները տարածված են արևադարձերում և մերձարևադարձային գոտիներում։
Ռուսաստանում տարածված են պիստակենի, դրախտածառ և աղտոր։
Նշանակություն և կիրառում
Աղտորազգիների ընտանիքը շատ օգտակար է, տնտեսապես կարևոր բույսեր են, մարդուն հայտնի են դեռ վաղուց։
Մանգո հնդկական - արևադարձերի կարևոր պտղատու ծառեր են։ Շատ խոշոր ծառեր են, բարձրությունը՝ 30 մ։ Շատ տեսակների պտուղների քաշը հասնում է 1 կգ և պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, շաքար և լիմոնաթթու։
Արժեքավոր նշանակություն ունի պիստակենին, որի մշակումը միջերկրածովային երկրներում գոյություն ունի ավելի քան 2000 տարի։ Պիստակենին համարվում է արժեքավոր ընկույզների մշակության մեջ, լայնորեն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում։ Պիստակենին շատ չորադիմացկուն և երկարակյաց ծառ է (որոշ նմուշների տարիքը հասնում է 700-ի)։
Շատ տեսակներ պարունակում են աղանյութ։