Ջրընկույզ. ՀՀ Բույսեր

Ջրընկույզ (լատ.՝ Trapa), փնջակոկոռ, ջրաշագանակ, ջրընկուզազգիների ընտանիքի ջրային միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 35 տեսակ։ Հայաստանի Հանրապետության բնական և արհեստական ջրավազաններում ջրընկույզը բացակայում է։

Արմեն Թախտաջյանի, Ի. Պալիբինի և այլոց աշխատանքներում հիշատակվում է ջրընկույզի բրածո ձևերի գոյությունը Մեղրիի և Վայքի տարածքներում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը նուրբ է, երկար ճյուղավորվող։ Ծաղիկները մանր են, սպիտակ։ Պտուղն ընկուզիկ է։ Ջրընկույզը մնացորդային բույս է։

Ջրընկույզ լողացող

Ջրընկույզ լողացողը (Trapa natans) հանդիպում է միայն ակվարիումներում, բնորոշ է տարատերևությունը, ջրի մակերեսին լողացող տերևները կաշեկերպ են, անհավասար ատամնաեզր, ջրասույզները՝ թելանման, հակադիր դասավորված։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում