Եղևին. ՀՀ Բույսեր

Եղևին, բալասանի (Abies), սոճազգիների ընտանիքի մշտադալար, փշատերև ծառերի ցեղ է։

Բունը ուղիղ է, կեղևը՝ բարակ, հարթ։ Ասեղնատերևները մեկական են, տափակ՝ դասավորված պարուրաձև։ Կոները ուղղադիր են, գտնվում են սաղարթի վևրևում, հասունանում են ծաղկելու տարին։ Հայտնի է մոտ 50 տեսակ։ Ստվերադիմացկուն է, հողի և խոնավության նկատմամբ՝ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով, երբեմն՝ ճյուղերով։ Բնափայտը փափուկ է, թեթև, կիրառվում է ցելյուլոզայի արտադրության, շինարարության մեջ։ Եղևինից ստացվող յուղն օգտագործվում է բժշկության, օծանելիքի արդյունաբերության մեջ։

ԽՍՀՄ-ում աճող եղևինի 25 տեսակներից ՀՍՍՀ-ում հանդիպում են կովկասյան (մեծ հավաքածու կա Դիլիջանում), սիբիրական, իսպանական և ալժիրյան տեսակները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում