Ընկույզ. ՀՀ Բույսեր

Ընկույզ — որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ է, հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կճեպով։ Բույսերը՝ ում պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում։

Բուսաբանության մեջ գոյություն ունի երկու բնորոշում.

  • Ընկույզ ( պտղի տեսակ է, լատիներեն՝ nux) ՝ չոր չբացվող սինկարպ ստորին պտուղ փայտե միաշաքիլով (օրինակ պնդուկենին), ինչի ներսում տեղադրված է մեկ (հազվադեպ երկու) ազատ տեղաբաշխված սերմ: Ընկույզը շրջապատված է մեկ կամ ավելի ծաղկակոթի տերևներով, որոնք էլ կազմում են փաթաթան։ Այդպիսի պտուղն է, որպես օրինակ կաղին կամ պնդուկը: Ինչպես և մյուս պտուղները, ընկույզները կարող են օգտագործվել մարդու սննդի մեջ և խթանել տարածվածությանը (օրինակ, կոկոսյան ընկույզը կարող է ծլել հոսող գետում եռամսյա ուղևորությունից հետո):
  • Ընկույզ ՝ Ընկուզազգիների (Juglandaceae) ներկայացուցիչ։ Այդ հասկացության մեջ մտնում է և ընկույզի (Juglans, օրինակ ընկուզենին) և Հաճարենիների (Fagales) ներկայացուցիչները։ Ընդ որում Ընկուզազգիների ընտանիքի պտուղը չի հանդիսանում ընկույզ առաջին իմաստով, դա կորիզապտուղ է ( ավելի ճիշտ՝ ստորին կորիզապտուղ), կորիզը և նրա մեջ գտնված սերմը սխալմամբ անվանում են ընկույզ։ Ընկույզի բնափայտը արժեքավոր է և նրա տարբեր կոմպոնենտները կարող են օգտագործվել դեղամիջոցների պատրասման մեջ։
    Մյուս «ընկույզները» բուսաբաների տեսակետով չէն հանդիսանում իսկական ընկույզ կամ էլ պարզապես սխալմամբ կոչվում են ընկույզ։ Օրինակ գետնանուշը հանդիսանում է լոբազգինների խոտաբույս:

Խոհարարություն մեջ և հաճախ սովորական առորյայում ընկույզ կոչվածը համարվում է այն ամենը ինչը ունի ուտելի միջուկ՝ պատված կեղևով / կճեպով (փափուկ կամ կարծր): Ընկույզներիզ կարելի է մուրաբա պատրաստել, հրուշակեղեն (տորտ, հալվա, կարկանդակներ), հավելում իբրև բաղադրամաս:
Գյուղական համայքում բույսերը այդպիսի պտուղներով կոչում են ընկուզապտղային կուլտուրաներ: Բացի ընկույզներից՝ բուսաբանական իմաստով, ընկույզներին թվում են նաև մայրեկաղին, կոկոսյան ընկույզը և այլն։
Ընկույզենու միջուկը նման է ուղեղին և դրա պատճառով Բաբելոնում նրանց օգտագործումը արգելվել է (համաձայն Հերոդոտոսին, քրմերը համարում էին, որ ուտելով այդ ընկույզները մարդը կարող է արագ իմաստանալ), Պլատոնը « Ատլանտիդայի մասին երկխոսությունում» ասում է, որ այդ ընկույզները մտածում են և թագնվում են և տեղափոխվում են նրանց հավաքողներից, իսկ Հեդին Սվենը՝ շվեդական ճանապարհորդը, պնդում էր, որ պոկած անհաս ընկույզները լացում և ծվծվում են։ Խորհարարական գործիքն, որի միջոցով ջարդում են ընկույզները կոչվում է «ճրթան», «ճրթճրթան»:

Ընկույզների տեսակները
Հաճարենիների կարգի բույսերի պտուղները (Fagales)

Ոչ բոլոր ընկույզներն են վերաբերում այդ կարգին։ Ուտելի պտուղներն են համարվում այդ կարգից հետևյալները.

Ընկուզազգի ընտանիք (Juglandaceae)

  •  Ընկուզենի սովորական (Juglans regia)
  •  Ընկուզենի սև (Juglans nigra)
  •  Ընկուզենի մանջուրական (Juglans mandshurica),
  •  Ընկուզենի մոխրագույն (Juglans cinerea),
  •  Կարիա Պեկան (Պեկան ընկույզ, կարիա, գիկորի) (Carya illinoensis)
  •  Դառը ընկույզենի (Hicoria minima)

Կեչազգիների ընտանիք (Betulaceae)՝ պտուղները հանդիսանում են իսկական ընկույզներ, պտղի տեսակը նկատի ունենալով։

  •  Անտառի ընկույզ (ծառեր՝ Թփակաղնի կամ Պնդուկենի (Corylus avellana)
  •  Արջընկույզ, արջի պնկուկենի կամ արջի ընկույզ (ծառ՝ Պնդուկենի ծառանման (Corylus colurna)
     
  • Պնդուկենի կամ Լոմբարդյան ընկույզ (ծառ՝ Պնդուկենի հսկա (Corylus maxima)

Հաճարազգիների ընտանիք (Fagaceae)

  •  Շագանակ (Castanea sativa)
  •  Հաճարենու ընկույզ կամ չինարիկ (Fagus)
  •  Խոզակաղին կամ կաղին (Quercus )

Ընկույզներ այլ կարգերից

Պտուղները, որոնք սովորականում անվանվում են ընկույզներ, սակայն գիտական իմաստով ընկույզ չէն հանդիսանում.

  • Վարդազգիների ընտանիք (Rosaceae)՝ Նուշ (Amygdalus communis)
  • Կնյունազգիների ընտանիք (Cyperaceae)՝ Չուֆա (Cyperus esculentus)
  • Աղտորազգիների ընտանիք (Anacardiaceae)՝ Կեշյու (Հնդկական ընկույզ, կաժու, ակաժու, անակարդիում արևմտյան (Anacardium occidentale) և Խնկենի, պիստակենի, խնկածառ (Pistacia)
  • Արենախոտազգիների ընտանիք (Lythraceae)՝ Ջրընկույզ, փնջակոկոռ, ջրաշագանակ (Trapa natans),Թիթեռնածաղկավորների ընտանիք (Leguminosae),Գետնանուշ, գետնընկույզ, չինական ընկույզ (Arachis ) և Շամբալա, հացհամեմ, հունական խոտ (Trigonella foenum-graecum)
  • Լեցիտիսազգի ընտանիք (կապկի զամբյուղ) (Lecythidaceae)՝ Բրազիլիական ընկույզ, բերտոլետիա (Bertholletia excelsa) և Լեցիտիս, դրախտի ընկույզ (Lecythis)Մակադամիայի ընկույզը
  • Պրոտեյազգի ընտանիք (Proteaceae)՝ Մակադամիա, ավստրալիական ընկույզ կամ կինդալ (Macadamia ) և Գևուինա, ավելանյան կամ չիլիական անտառային ընկույզ (Gevuina) (ծառ՝ չիլիական պնդուկ)
  • Բուրզերազգի ընտանիք (Burseraceae)՝ Ֆիկիպինյան կանարիում, պիլի ընկույզներ (Canarium ovatum)
  • Կոմբրետազգի ընտանիք (Combretaceae)՝ Տրոպիկական նուշ (Terminalia spp)
  • Փիփերթազգի ընտանիք (Malvaceae)՝ Մալաբարյան շագանակ (Pachira aquatica)
  • Էուֆորբազգի ընտանիք (Euphorbiaceae) Մոնգոնգո (Ricinodendron rautanenii)
  • Արմավենիների ընտանիք (Arecaceae կամ Palmae)՝Կոկոսյան արմավենի — (Cocos nucifera) և Սեյշելյան արմավենի կամ Լոդոիցեա (Lodoicea maldivica)
  • Սոճազգիների ընտանիք (Pinaceae)՝ Մայրի ընկույզներ (Pinus sibirica) և Սոճի իտալական կամ Սոճի պինիա (Pinus pinea)

Ընկույզները իբրև սննդամթերք

Ձախ կողմում ընկույզը կճեպով, աջ՝ կճեպահան եղած վիճակով:
Որոշ հետազոտությունների համաձայն, այն մարդիկ, որոնք մշտական օգտագործում են ընկույզներ, կորոնար անբավարարությամբ հիվանդանալու ռիսկը նվազում է: Առաջին հետազոտությունը, որը ցույց տվեց այդ հնարավոր կապը, կատարվել է 1993 թվականին: Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ որոշ ընկույզներ սննդում սպառելով (ինչպես, օրինակ, նուշը և ընկույզը), կարելի է նվազեցնել խոլեսթերինի կոնցենտրացիան արյան մեջ։ Ընկույզներում հայտնաբերվել է մի քանի նյութեր, որոնք դրական են ազդում սրտի աշխատանքը վրա, սակայն ամենակարևոր հայտնաբերված նյութն է համարվում ճարպային թթու Օմեգա 3, որը պատասխանատու է արյան մեջ ճարպերի պրիֆիլի բարելավմանը: Ընկույզները, որպես կանոն, ունեն շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, և այդ պատճառով նրանց խորհուրդ են տալիս ներառել դիետաներում այն մարդկանց, որոնք տառապում են օրինակ շաքարային դիաբետով: Մեկ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք պարբերաբար ընկույզներն են օգտագործում, ապրում են միջինը 2-3 տարի ավել նրանցից, ով դա չի անում: Սակայն տվյալ դեպքում հնարավոր է լրացուցիչ գործոնների միջամտությունը, օրինակ, հնարավոր է մարդիկ, որոնց սննդի մեջ ավելի շատ ընկույզեղեն է առկա, ավելի քիչ թվով դատարկ կալորիաներ են ընդունում:

Ընկույզների բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ճարպաթթուներ, լինոլենաթթու և լինոլաթթու։ Հիմնականում, ընկույզները ներառում են իրենց մեջ չհագեցած ճարպաթթուներ, այդ թվում և մոնոչհագեցած ճարպաթթուներ։ Ամինաթթուներից, որոնք ստացվում են ընկույզներից, առանձնանում է արգինինը, որը մասնակցում է զարկերակային անոթների առաձգականության պահպանման գործում (ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի ռիսկը): Շատ ընկույզները E և B2 վիտամինների աղբյուրն են։ Դրանք հարուստ են նաև սպիտակուցներով, ֆոլատներով, մանրաթելերով և հանքանյութերով, ինչպիսիք են՝ մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, պղինձ և սելեն:

Հակաօքսիդանտնետի կոնցենտրացիան հում ընկուզենու մեջ կրկնակի գերազանցում է նրանց կոնցենտրացիան այլ ընկույզներում:

Տեսությունը՝ հակաօքսիդանտնետի օգտակարության մասին, վերջերս ենթարկվել է էական փոփոխությունների, և որոշ կլինիկական փորձարկումները ցույց են տվել վնաս, որը հասցվում է առողջությանը չափից ավելի հաքաօքսիդանտների սպառման հետևանքը:

Բարձր սննդային արժեք ունենալու հատկության շնորհիվ, փորձեր էր կատարվում ստեղծել ընկույզների ավելի բերքառատ սորտեր, որոնք ավելի բարձր սննդարար նյութերի կոնցենտրացիա կպարումակեն (հիմնականում, ամինաթթուներ):

Ընկույզը իբրև ալերգեն
Ընկույզները վերաբերվում են ալերգենավտանգ բույսերի խմբին: Ամենա ալերգիկ ընկույզներն են՝ ընկույզենին, գետնանուշը, շագանակն և նուշը: Մեկ հետազոտություն՝ 32 մահվան ելքով բազայի վրա, որոնց մեջ բավականին շատ տվյալներ կային հաստատման համար ալերգենի ներկայությունը, ցույց է տվել հետևյալը. № 1 խմբում 21 մահվան ելքից՝ 14 (67 %) մարդ մահացել էին գետնանուշի վրա ալերգիայից և 7(33 %) մարդ ընկույզից։ № 2 խմբում 11 մահվան ելքից՝ 6 (55 %) մարդ մահացել էին գետնանուշի վրա ալերգիայից, 3 (27 %) մարդ ընկույզից, 1 (9 %) ՝ կաթից և , 1 (9 %) ՝ ձկից:

Խոհարարության մեջ
Կան հիմքեր ենթադրելու, որ ընկույզները դիետայի կարևոր բաղադրիչն էին հանդիսանում արդեն իսկ նախնադարյան մարդկանց մոտ։ Հայտնաբերվել են յոթ տեսակի ուտելի ընկույզների և գործիքների մնացորդները, որոնք նույնականացվել են որպես ընկուզաջարդիչներ, որոնք թվագրվել են Պլեյստոցենյան ժամանակաշրջանին՝ 780 000 տարեկան։ Հայտնաբերված ընկույզները՝ նուշ, էվրիալա երկյուղալի, խոզակաղին, պիստակ և շագանակը: Aesculus californica կիրառվում էր Կալիֆորնիայի հնդիկների կողմից սննդի մեջ սովի ժամանակաշրջանում, սակայն դա պահանջում էր որոշակի հմտություններ, քանի որ այս ընկույզի մեջ առկա է թույնավոր բաղադրամասեր։ Ժամանակակից խոհանոցում ընկույզները օգտագործվում են հում կամ շիկացրած տեսքով։ Շիկացրած ընկույզները և շագանակները կարող են ինքնուրույն ուտեստներ լինել, բայց ընկույզների հիմնական կիրառումը խոհարարության և հրուշակեղենի գործում՝ դա ուտեստին հաղորդել ընկույզի բնորոշ համը։ Մշկընկույզը հանդիսանում է համեմունքների կարևորագույն աղբյուրներից մեկը: Մշկընկույզի բուժիչ հատկությունները նկարագրել է անգամ Ավիցենը իր «Կանոն բժշկության» գրքում։

Հետաքրքիր փաստեր

  • Ամենամեծ պտուղը, որը կրում է ընկույզ անվանումը հանդիսանում է սեյշելյան արմավենու պտուղը՝ «սեյշելյան ընկույզը»: Այս ընկույզի քաշը հասնում է 30 կգ, իսկ հասունացման ժամանակահատվածը՝ 10 տարի է։
  • Աֆրիկյան երաժշտական գործիք՝ ախոկո պատրաստված է ընկույզներից, որոնք կապված են փայտե ձողին։
  • Ավստրալիական ընկույզ մակադամիան, որը ծառայել է տեղական բնիկների երբեմնի կարևոր սննդի աղբյուր, այժմ համարվում է դելիկատես և աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը իր գնային արժեքով (մոտ 30 դոլար 1 կգ-ի համար): Մակադամիայի ընդանուր բերքատվությունը կազմում է շուրջ 40 հազար տոննա։ Բացի Ավստրալիայից,մակադամիան մշակվում է Բրազիլիայում, ՀԱՀ-ում և ԱՄՆ-ում (հարավային նահանգներում և Հավայան կղզիներում):
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում