Սերկևիլենի. ՀՀ Բույսեր
Սերկևիլ (լատ.՝ Cydōnia), վարդածաղկազգիների (Rosaceae) ընտանիքին պատկանող բույս։ Սերկևիլ սովորական կամ սերկևիլ երկարավուն (լատ.՝ Cydonia oblōnga), այս դասի միակ ներկայացուցիչն է։
Տարածում
Հիմնականում տարածված է Կովկասում, Անդրկովկասում և Միջին Ասիայում։Ադրբեջան, Դաղստան, Թուրքմենիա (Կոպեդագ)։ Լայն տարածում է գտել նաև Միջերկրական ծովում, Ասիայում, հարավային և կենտրոնական Եվրոպայում։ Աճեցնում են Եվրոպայի շատ շրջաններում (մինչև Շոտլանդիա և Նորվեգիա), Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում և Օվկիանիայում։
Էկոլոգիա
Այն աճում է տափաստանային անտառներին եզրերին, բացատներում, գետերի ափերին, լեռների ինչպես ստորին, այնպես էլ վերին լանջերին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1400 մ։ Գերադասում է խորը, փխրուն, պարարտ և խոնավ հողեր։ Հանդիպում է նաև ավազոտ հողերում, կարմրահողերում, սևահողերում, ինչպես նաև ճահճային տարածքներում։
Կովկասում աճում է չոր հողում կաղնու, սոճու, ալոճենու, վայրի վարդի հետ միասին, հաճխ նաև հանդիպում է գերճահճային տարածքներում։ Երկար ժամանակ կարող է գոյատևել խոնավության բացակայության պայմաններում նաև առանց ոռոգման. այնուհանդերձ կարող է լինել և հակառակը՝ դիմանալ ուժեղ խոնավությանը, օրինակ՝ Աստրախանում դիմանում է, պարբերաբար տեղի ունեցող ջրհեղհեղների ժամանակ։
Սերկևիլրը առավել պտղատու է կավահողերում։ Միևնույն ժամանակ չոր հողերում պտուղները փոքր են և չոր, իսկ խոնավ հողերում առավել հյութալի են։ Աճեցված ծառերի պտուղները հասնում են 2 կգ, վայրի՝ 60-100 գ։ Վայրի սերկևիլի պտուղները քիչ են 2-10 պտուղ մի ծառի վրա։
Սերունդները բազմանում են էտումներով, պատվաստներով, արմատների հատումներով։
Գրեթե բոլոր հին ծառերը սիմբիոզի մեջ են մտնում սնկերի հետ՝ Fomes fulva։
Sclerotinia cydoniae բորբոսասունկը ծածկում է տերևները, ինչը ուժեղ ազդում է ծառի չափսերի և նրա բերքատվության վրա։
Բուսաբանական նկարագիր
Թափվող ծառ կամ թփուտ 1,5 մինչև 4-5 մ բարձրությամբ, դեպի վեր բարձրացող ճյուղերով։
Տերևները հերթադիր են, ձվաձև կամ օվալաձև, երբեմն էլիպսաձև, հազվադեպ կլորացված, ծայրերը սուր կամ բութ, սեպաձև, երկարությունը 5-10-ից մինչև 12 սմ, լայնությունը 7,5 սմ։
Ծաղիկները կանոնավոր, հիմնկանում միամյա։ Պսակը բաց վարդագույն, սպիտակ կամ վարդագույն, մեծ մինչև 4,5-5 սմ տրամագծով։ Թերթիկները 15-25, սովորաբար 20։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։
Պտուղը կեղծ խնձոր է 5 կորիզներով, մազոտ, գրեթե գնդաձև կամ տանձաձև, կիտրոնի կամ մուգ դեղին գույնով, երբեմն կարմրավում, ունի 2,5-3,5 սմ տրամագիծ, վայրի տեսակները մինչև 15 սմ։ Կեղևը շատ բուրավետ է, քիչ հյութալի։ Ունի դառը համ, տձև, քաղցրավուն։ Սերմերը կարմրա-շականակագույն ձվաձև, 1000 սերմի կշիռը կազմում է 24-44 գ:
Պտուղները հասնում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։