Բոցենի. ՀՀ Բույսեր

Բոցենի (լատ.՝ Phlox) կապուտազգիների ընտանիքին պատկանող բույս։

Տարածում

Հայրենիք՝ Հյուսիսային Ամերիկան և Կանադա է։

Անվանում

Հունարեն «ֆոք» բառը նշանակում է բոց։ Այդ անունը տրվել է վայրի վիճակում աճող բարձրահասակ բույսերն։

Կենսաբանական նկարագիր

Նրանք ունեն վառ կրականման, կարմիր ծաղիկներ։ Բոցենին խոտային բույս է։ Ցեղը ընդգրկում է մոտ 30 տեսակ։ Բազմատերև ու սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, բաց կապույտ և կարմիր ծաղիկների շնորհիվ բազմամյա ծաղկաբույսերի մեջ աչքի ընկնողներից է։ Ծաղկաբույլերը հուրան կամ 10-40 սմ տրամագծով վահաներ են։ Բոցենիներ ունեն մինչև 5 սմ տրամագիծ, ունեն դուրեկան բույր։ Բարձրությունը 0,2-2,0 մետր։ Կան նաև փռվող, գետնատարած տեսակներ, որոցից է սիթիրական բոցենին. դրա բարձրությունը հասնում է 8-18 սմ, իսկ տրամագիծ 1.շ, 5-2 սմանտիմետրի։

Մշակվող բույսերի մեջ հանդիպում են տեսակներ և մի շարք այլ սորտեր ու այլ տեսակներ։ Բոցենու սորտերի մեծ մասը առաջացել են ծաղկող տեսակների տրամախաչումից։

Մշակություն

Մշակույթի մեջ հանդիպում է բուն տեսակի տրամախաչումից։ Մշակության մեջ հանդիպում է բուն տեսակի սորտը, որը համարվում է կուլտուրական շատ սորտերի նախահայրը։ Տեսակներից է պատկանում ճմայի բոցենին։

Պարտեզային ձևերն ու հիբրիդները հաճախ կոչվեում են ճմայի բոցենի։ Ցածր բույսեր են 10-15 սմ բարւձրությամբ, խիտ աճելու շնորհիվ թողնում են ճմապատ տարածության տպավորություն։ Տերևները փոքր են, մախաձև, գորշ կանաչագույն։ Իրար մոտ աճող ծաղկաբույսերը նման են փոքրիկ վահաների։ Ծաղկի գույնը սպիտակ է, կենտրոնում կրում է բաց վարդագույն, կարմիր, կամ մանուշակագույն աստղիկ։

Ծաղկում է մայիս ամսին, երբեմն նաև երկրորդ անգամ հուլիս-օգոստոս ամիսներին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում