Կտավատազգիներ. ՀՀ Բույսեր

Կտավատազգիները (լատ.՝ Linaceae) երկշաքիլավորի բույսերի ընտանիք է։ Ընդգրկում է շուրջ 250 տեսակ, 8-14 ցեղ։ Խոտաբույսեր են կամ թփեր։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր կամ հակադիր, նստադիր։ Տերևակիցները մեծ մասամբ աննկատելի են։ Ծաղիկները կանոնավոր են, բաժակաթերթերը 5-9, որոնք մնում են պտղին կից։ Պսակաթերթերը նույնքան են։ Առէջները 5-ն են, բացի դրանից կան ստամինոդիումներ։ Սերմնարանը ունի իսկական և կեղծ միջնորմներ, սռնակները 5-9 –ն են։ Պտուղը տուփիկ է կամ կորիզավոր։ Սերմերն էնդոսպերմ չունեն։

Հայաստանում մեկ տեսակ՝ Կտավատ Բարսեղյանի Linum barsegjanii Gabrielian et Dittr.(=L. seljukorum auct. non P. H. Davis) գտնվում է Հայաստանի կարմիր գրքում։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում