Փիփերթազգիներ. ՀՀ Բույսեր
Փիփերթազգիներ կամ մոլոշազգիներ (լատ.՝ Malvaceae) ծածկասերմ բույսերի երկշաքիլավորների ընտանիքից։
Ձևաբանություն
Խոտաբույսեր են, թփեր և ծառեր։ Տերևները պարզ են, ամբողջական կամ բլթակավոր, ունեն տերևակիցներ։ Ծաղիկները ծոցային են և մեկական կամ գագաթնային ծաղկաբույլերով, կանոնավոր, երկսեռ, երբեմն կոկոնը պատող խոշոր ծաղկակիցներով (ենթաբաժակով)։ Բաժակը հաճախ ձուլաթերթ է, պսակը՝ հնգաբաժան, պսակաթերթերը կոկոնի մեջ ոլորված են։ Առէջները շատ են, 2 շրջանով, արտաքին շրջանը քիչ առէջներից է կազմված, ներքինը՝ ընդհակառակը, իրենց թելիկներով՝ փնջերով միաձուլված է բազմաիվ առէջներից։ Պտղաթերթերը 5-ն են կամ շատ, միաձուլված, կազմում են վերնադիր սերմնարան։ Պտուղը բազմասերմ տուփիկ է, կամ պտղաթերթերն իրարից անջատվելու հետևանքով տրոհվող են։ Մեծ ընտանիք է, գործնականապես շատ արժեքավոր է։
Ցեղերից են՝
- Փիփերթ Malva։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են։ Պտուղը բազմաբաժան կուտ է։ Որոշ տեսակներ մոլախոտեր են։
- Բաղրջուկ Hibiscus - Միամյա և բազմամյա խոտաբույսեր են և թփեր։
- Բամբակ Grossypium: - Ծառեր և թփեր են։ Մշակության մեջ օգտագործվում են միայն կյանքի առաջին տարում և այդ պատճառով էլ սխալմամբ համարվում ենմիամյա։