Կենաֆ. ՀՀ Բույսեր

Կենաֆ (լատ.՝ Hibiscus cannabinis), մոլոշազգիների ընտանիքի թելատու միամյա բույսերի տեսակ։ Արմատը՝ առանցքային, ցողունը՝ կանգուն, 1-5 մ բարձրությամբ։

Կառուցվածք

Տերևները հերթադիր են, խոշոր, ստորին մասում՝ սրտաձև, միջինում՝ բլթակավոր, վերինում՝ նշտարաձև։ Ծաղիկները խոշոր են, բաց դեղին գույնի։ Պտուղը հինգ բնանի տուփիկ է։ Սերմը՝ տուփիկաձև կամ եռանկյունաձև։ 1000 սերմի կշիռը 20-28 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։

Կիրառում

ԽՍՀՄ-ում մշակվող սորտերի չոր ցողունի թելի ելը 16-20 % էր։ Թելից պատրաստում են պաստառ, պարկ, պարան և այլն, իսկ ցողունի մնացորդներից՝ թուղթ և շինարարական սալիկներ։ Սերմերը պարունակում են 18-20% տեխնիկական յուղ, որն օգտագործվում Է կաշվի, օճառի, լաքերի ու ներկերի արդյունաբերության մեջ, իսկ քուսպը՝ որպես կեր և պարարտանյութ։ ԽՍՀՄ-ում կենաֆը մշակվում էր Միջին Ասիայի ոռոգվող երկրագործության շրջաններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում