Բեգոնիա. ՀՀ Բույսեր

Բեգոնիա (լատ.՝ Begonia), փղականջ, բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։

Ձևաբանություն
Արմատը սողացող է կամ պալարաձև հաստացած կոճղարմատով։ Ցողունը կանգուն է, սողացող, փռված կամ փաթաթվող։ Տերևները պարզ են, հերթադիր կամ հակադիր, մերկ կամ խավածածկ, ատամնաեզր, ամբողջական կամ մատնաձև, տարբեր գույների՝ հաճախ պատված կանաչ, շագանակագույն մազիկներով (որոնք բույսին թավշյա տեսք են տալիս), կետերով ու բծերով։ Տերևակոթունները նույնպես բազմագույն ու թավշածածկ են։ Ծաղկաբույլը միայնակ ողկույզ է կամ հուրան, ծաղիկները՝ բազմերանգ, անկանոն, միասեռ, միատուն։ Ծաղկում է երկար և առատ։ Պտուղը թևավոր տուփիկ է, հազվադեպ՝ հատապտուղ, սերմերը՝ մանր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում