Բալ. ՀՀ Բույսեր

Բալ (subgen. լատ.՝ Cerasus), Սալոր (Prunus) ցեղի Cerasus ենթացեղի բույս։

Անվան պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեռասունդա (հունարեն՝ Κερασουντα)[1], փոքր քաղաքը, որ գտնվում էր Ֆարնակիայի և Տրապեզունդի, հայտնի դարձավ բալերով։ Հենց այդտեղ առաջին անգամ հռոմեացիները տեսան բալ անվանելով նրանց «կեռասունտական պտուղներ», լատ.՝ cerasi. Այստեղից և իտալական ciliega, ֆրանսիական cerise, իսպանական cereza, պորտուգալական cereja, գերմանական Kirsche, անգլիական cherry, ռուսական «черешня»[2]։

Ծագումը և մշակման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն ժամանակներից ամենահայտնի բալի տեսակը՝ կեռասը կամ թռչնի բալն է։ Ենթադրվում է, որ կեռասը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 8000 թ. Անատոլիայում և Եվրոպայում՝ժամանակակից Դանիայի և Շվեյցարիայի տարածքների վրա[3]։

Բալի պտուղները թթվաքաղցր համ ունեն։ Բալի պտուղները օրգանական թթուներ են պարունակում (լիմոնաթթու, խնձորաթթու, սաթաթթու, սալիցիլաթթու), միկրոէլեմենտներ (պղինձ, երկաթ, ցինկ, յոդ, մարգանեց, քրոմ, ֆտոր, մոլիբդեն, բոր, վանադիում, կոբալտ, նիկել, ռուբիդիում), մակրոէլեմենտներ (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում), ինչպես նաև պեկտինային նյութեր, շաքար, վիտամին А , С, Е, В1, В2, РР, ֆոլաթթու։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում