Ծովակաղամբ. ՀՀ Բույսեր

Ծովակաղամբ, թերփինգ կամ թրփնակ, կաղամբազգիների (Brassicaceae) ընտանիքի Crambe ցեղի martima տեսակին պատկանող բանջարատեսակ։ Ունի մեծ տարածվածություն։ Վայրի վիճակում աճում է ծովամերձ խոնավ ավազներում` Սև ծովի ափերին, Կովկասում, Ղրիմում, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափերին։ Ցրտադիմացկուն և խոնավասեր բույս է։

Սննդի մեջ օգտագործվում է ծովակաղամբի չբացված տերևներով երիտասարդ տերևակոթը` տերևը նախոօրոք մաքրելուց, եփելուց և աղաջրում յուղով տապակելուց հետո։ Թարմ վիճակում ծովակաղմաբն օգտագործվում է որպես հակալնդախտային միջոց։ Բացի երիտասարդ տերևակոթերից, սննդի մեջ են օգտագործվում նաև երիտասարդ ծաղկաճյուղերը` մինչև ծաղկելը, որոնք աչքի են ընկնում նրբությամբ և համային հատկություններով։ Սննդի մեջ եփված և տապակած վիճակում օգտագործվում են բույսի արմատները, որոնք պարունակում են օսլա։

Հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով, շաքարներով և հանքային աղերով, երիտասարդ տերևներում և տերևակոթերում առկա է 80-100 մգ% վիտամին C։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում