Բամիա. ՀՀ Բուսատեսակներ
Բամիա (Hibiscus esculentus), փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս։ ՀՀ-ում հիմնականում մշակվում է Արարատյան դաշտում։
Ձևաբանություն
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 30-200 սմ։ Տերևները երկարակոթուն են, խոշոր, թաթաձև-բլթակավոր կամ թաթաձև-բաժանված, թավոտ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը երկարավուն, կարճ մազմզուկներով ծածկված, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը կանաչ են, կլորավուն։ Չհասունացած տուփիկներն օգտագործվում են որպես սնունդ (թարմ, չորացրած, թթու դրած), սերմերը փոխարինում են սուրճին։ Մշակվում է բամիայի տեղ. սորտ-պոպուլացիան։ Ստացվել է Սոնա սորտը։