Կուրկուրան. ՀՀ Բույսեր

Կուրկուրան (լատ.՝ Hedysarum), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի և կիսաթփերի ցեղ։

Տեսակներ
Հայտնի է մոտ 70 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Կուրկուրան կովկասյան (H. caucasicum), Կուրկուրան նրբագեղ (H. elegans), Կուրկուրան մետաքսյա (H. sericeum), մանրաթեվ (H. micropterum) և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ վայրերում, լեռն, մարգագետիններում, օշինդրային կիսաանապատներում և այլն։

Կառուցվածք
Ցողունը կանգուն է կամ փռված, բարձր.՝ 3-80 սմ։ Տերևները կեևտփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ վարդագույն, ծիրանագույն, մանուշակագույն, դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը կլորավուն-տափակ մասերից կազմված ունդ է։ Գեղազարդիչ է։ Նրբագեղ Կուրկուրանը հանդիպում է միայն Շիրակի մարզում (Ջաջուռ գյուղ), մետաքսյա Կուրկուրան՝ Վայոց ձորի մարզում (Գնիշիկ գյուղ)։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում