Եռակողասերմիկ. ՀՀ Բույսեր

Եռակողասերմիկ (լատ.՝ Tripleurospermum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ կովկասյան եռակողասերմիկ(Tripleurospermum caucasicum), անդրկովկասյան եռակողասերմիկ (Tripleurospermum transcaucasicum), մանրածաղիկ եռակողասերմիկ(Tripleurospermum parviflorum), Սևանի եռակողասերմիկ(Tripleurospermum sevanense) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը։

Արտաքին կառուցվածքը

Ցողունը ճյուղավորվող է, բարձր՝ 2-100 (120) սմ։ Տերևները հերթադիր են, մերկ, փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են (կամ բացակայում են), սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, քառատամ կամ հնգատամ, դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը՝ կողավոր, մուգ կարմիր, գնդաձև, եթերայուղային գեղձերով, հարթ կամ կնճռոտ, փուփուլավոր սերմիկ է։ Բոլոր տեսակները գեղազարդիչ են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում