Եղբայրարյուն. ՀՀ Բույսեր

Եղբայրարյուն (լատ.՝ Diphelypaea), աղբերաց արյուն, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա, մակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3-4, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ եղբայրարյուն կարմիր (D. coccinea), եղբայրարյուն ելենայի (D. helenae), եղբայրարյուն տուրնֆորի (D. tournefortii)։ Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ և քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին։ Ցողունը խողովակաձև է, թավոտ, կարմիր։ Տերևներ չունի։ Ծաղիկը թավշանման է, խոշոր, մեկական, վառ կարմիր կամ նարնջագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, կարմիր գունակ։ Աստղածաղկազգիների ընտանիքի բույսերի (երիցուկ, տարկավան և այլն) մակաբույծ է։

Տեսակներ
Հայտնի է 3-4, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Եղբայրարյուն կարմիր (D. coccinea)
  • Եղբայրարյուն Ելենայի (D. helenae)
  • Եղբայրարյուն Տուրնըֆորի (D. tournefortii)
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում