Թալ. ՀՀ Բույսեր

Թալ (լատ.՝ Atriplex), թաղթ, մոխրաթելուկ, թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 225), ՀՀ-ում՝ 12 տեսակ՝

  • Թալ թուրքմենական (Atriplex turcomanica),
  • Թալ շողուն (Atriplex nitens),
  • Թալ տարասերմ (Atriplex micrantha),
  • Թալ թաթարական (Atriplex tatarica),
  • Թալ փռված (Atriplex patula) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, գետերի հովիտներում, լճափերին, աղուտներում, բանջարանոցներում և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-150 սմ։ Տերևները հերթադիր կամ հակադիր են, եռանկյունաձև, նշտարաձև, ձվաձև, նիզակաձև՝ հաճախ պատված մոխրագույն ալրանման փառով։ Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ միասեռ։ Իգական ծաղիկները պատված են ծածկոցով, որը գերաճում է պտղի հասունացման ժամանակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը միասերմ, չբացվող ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ (սերմերը), պոտաշ (մոխիրը) և այլն։ Ուտելի են (եփած)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում