Խարա. ՀՀ Բույսեր

Խարա (լատ.՝ Chara), ճաճանչային ջրիմուռների ցեղ։

Տարածվածությունը
Բնակվում է ՀՀ բոլոր մարզերի բնական և արհեստական, լճերում (Սևանա, Արփի, Ծովք, Պարզ, Թոխմախ, Երևանյան և այլն), դանդաղահոս ջրերում (Մեծամոր, Հրազդան)։

Արտաքին տեսքը
Ջրասույզ, ձիաձետանման, միատուն և երկտուն ջրիմուռներ են։ Ունեն կանաչ կենտրոնական առանցք (ցողուն), որի բարձրությունը՝ 0,2-1 մ է, օղակաձև դասավորված կարճ (տերևներ հիշեցնող) ու երկար (դուրս են գալիս կարճերի անութներից) ճյուղեր և անգույն արմատանման թելիկներ՝ ռիզոիդներ։ Առանցքը և ճյուղերը կազմված են միանման հանգույցներից և միջհանգուցային մասերից։

Տեսակները
Հայտնի է մոտ 130, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Խարա սովորական (C. vulgaris), Խարա կոտրվող (C. fragilis), Խարա միջանկյալ (C. intermedia), Խարա հակադիր (C. contraria) և այլն։

Բազմացումը
Բազմացման օրգանները կարմիր են կամ դեղին։ Բազմանում են վեգետատիվ (ցողունի ստորին մասում ձևավորված պալարիկներով) և սեռական (օսպորներով՝ օգամիա) ճանապարհներով։ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցման, թափանցելիության նվազման և այլ պատճառներով Խարաի բուսուտները վերացել են և պահպանվել են միայն ծովախորշերում ու քիչ թե շատ թափանցիկ հատվածներում։ Այդ պատճառով զգալի չափով վատթարացել է և խախտվել ջրավազանի թթվածնային ռեժիմը, Սևանա լճում առաջացել է անցանկալի իխտիոֆաունա (խեցգետիններ, տարաշխարհիկ ձկներ և այլն), որը բացասաբար է անդրադարձել սիգ և իշխան ձկների ու շատ կարևոր միջատների վերարտադրության վրա։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում