Թռչնաթաթ. ՀՀ Բույսեր
Թռչնաթաթ (լատ.՝ Cleome), կապարազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։
Տեսակներ
Հայտնի է մոտ 70 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ թռչնաթաթ վրացական (C. iberica)։
Տարածում
Տարածված է Արարատյան գոգավորությունից մինչև միջին լեռն, գոտի (մինչև 2200 մ բարձրներում), Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, ցամաքային տարածքներում։
Կենսաբանական նկարագիր
Խիտ, կարճ, կոշտ թավապատ, միամյա բույս է։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները կոթունավոր են, եռմասնյա, ամբողջաեզր, երկարավուն, նշտարաձև։ Ծաղկաբույլը գագաթնային է, ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է մայիսի կեսին։ Պտուղը պատիճանման տուփիկ է։ Սերմերը մանր են, կլորավուն։
Կիրառում
Ժողովրդական բժշկության մեջ արմատներն օգտագործում են որպես հականեխիչ միջոց։ Որոշ վայրերում սերմերն օգտագործում են որպես մանանեխին փոխարինող։ Թռչնաթաթ առաջացնում է ինքնուրույն համակեցություններ Սևանա լճի Թխենու ծաղիկը (1) և պտուղը (2) թխկի ավազուտներում և նպաստում դրանց բուսապատմանն ու ամրացմանը։