Իշհոտոտ. ՀՀ Բույսեր

Իշհոտոտ, հավածոր, իշաքոթ, (լատ.՝ Onosma), գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձր, մինչև 40 սմ է։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, լայնգծաձև կամ գծաթիաձև։ Բույսն ամբողջովին պատված է խոզաններով։ Ծաղկաբույլը խողավակաձև է կամ մականաձև, ծաղիկները՝ սպիտակավուն կամ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է։

Տեսակներ
Հայտնի է մոտ 100, այլ տվյալներով մոտ 145[1], նրանցից մի քանիսը [2][3]։ ՀՀ-ում՝ 8 տեսակ՝

  • իշհոտոտ մանրապտուղ (Օ. microcarpa),
  • հավածոր մետաքս ավուն (Օ. sericea),
  • իշհոտոտ խոզանավոր (Օ. setosa),
  • իշհոտոտ մանրածաղիկ (Օ. tenuiflora) և այլն։

Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ լանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, առվակների ափերին, ճամփեզրերին և այլն։

Իշհոտոտ Գեղարդի (Օ. gehardica), իշհոտոտ Լիպսկու (Օ. lipskyi), իշհոտոտ նրբագեղ (Օ. gracilis) տեսակները հազվագյուտ բնաշխարհիկներ են, հանդիպում են Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարգերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում