Հավակատար. ՀՀ Բույսեր
Հավակատար (լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 5 (այլ տվյալներով՝ 80) տեսակ։
Կենսաբանական նկարագիր
Տերևները հերթադիր են, ամբողջական, ծաղիկները՝ մանր, միասեռ (հազվադեպ՝ երկսեռ), կանաչ, դեղնավուն, վառ կարմրավուն՝ խմբված հասկանման ծաղկաբույլերում։ Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, փռվող, սպիտակ, կանաչավուն, կարմրավուն, թավոտ կամ անթավ, բարձրությունը՝ 20-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջական, երկարավուն, երկարավուն-ձվաձև կամ հակադիր ձվաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ, մանր, թաղանթանման, կանաչ, դեղին, ծիրանագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկանման է։ Սերմերը կլորավուն են, հարթ, փայլուն, ոսպանման՝ սև-շագանակագույն երանգով։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 5 տեսակ՝
- հավակատար սպիտակ (A. albus),
- հավակատար դիմակավորված (A. graecizans),
- հավակատար սովորական (A. retroflexus),
- հավակատար թելուկատերեվ (A. blitoides):
Տարածված են գրեթե բոլոր մարզերում, իսկ հավակատար հուրանավոր (A.hybridus)՝ հանդիպում է միայն Լոռու մարզում։ Աճում է աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ուշ գարնանացան, շարահերկ բույսերի ցանքերում, բանջարանոցներում, տնկարկներում և այլն։
ՀՀ-ում հայտնի է 4 տեսակ. հուրանավոր, սպիտակ, դիմակավորված, սովորական՝ տարածված Ստեփանավանի, Մասիսի, Եղեգնաձորի, Սևանի աղբոտ վայրերում, ցանքատարածություններում։
Նշանակություն
Որոշ տեսակների մատղաշ տերևներն ուտելի են (պարունակում են վիտամիններ C, E), որոշները մշակվում են որպես գեղազարդիչ բույս: